ԳՈՅԱԿԱՆՆԵՐԻ ՈՐԾԱԾՈՒՈԹԻՒՆԸ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ՄԷՋ (ՀՈԼՈՎՈՒՄ)

Ա ն ձ

Ուղ. ո՞վ Աշակերտը սովորում է դասը:

Սեռ. ո՞ւմ Աշակերտի գիրքը նոր է:

Տր. ո՞ւմ Աշակերտին մի գիրք տւեց ուսուցիչը:

Հայց. ո՞ւմ Աշակերտին գովում է ուսուցիչը:

Բաց. ո՞ւմից Աշակերտից ուսուցիչն ստացաւ մի գրիչ:

Գործ. ո՞ւմով Աշակերտով հպարտանում է ուսուցիչը:

Ներգ. ո՞ւմ մէջ Աշակերտի մէջ եռանդ կայ:

Անձ ցոյց տւող գոյականների ներգոյական հոլովը կազմւում է սեռական հոլովի հետ դնելով մէջ բառը: 

Ի ր

Ուղ. ի՞նչ (ը) Դասարանը լուսաւոր է:

Սեռ. ի՞նչի Դասարանի պատերին նկարներ կան:

Տր. ինչի (ն) Դասարանին մօտեցաւ տեսուչը:

Հայց. ի՞նչ (ը) Ես գովում եմ մեր Դասարանը:

Բաց. ինչի՞ց Դասարանից դուրս եկաւ ուսուցիչը

Գործ. ինչո՞վ Դասարանով անցաւ մի ընկեր:

Ներգ. ինչո՞ւմ Դասարանում պարապում են աշակերտները: