ԱՆԿԱՆՈՆ ԲԱՅԵՐ

Անկանոն կոչւում են այն բայերը, որոնք համապատասխան խոնարհման ձևերից որևէ տեղում որևէ ձևով շեղւում են:

Շեղումը կատարւում է մեծ մասամբ հրամայական եղանակում և սահմանա-կան եղանակի անցեալ կատարեալ ժամանակում: Անկանոն բայերի վաղակատար և յարկատար դերբայները, երբեմն նաև ենթակայական դերբայը, նոյնպէս շեղւում են կանոնաւոր ձևերից:

Տալ, գալ, լալ բայերի սահմանական ներկան և անցեալ անկատարը նոյն-պէս կազմւում են անկանոն, քանի որ դրանց անկատար դերբայը, ում վեր-ւորութեան փոխարէն ունի իս վերջաւորութիւն՝ տալիս, գալիս, լալիս:

ՄԻ ՔԱՆԻ ԱՆԿԱՆՈՆ ԲԱՅԵՐԻ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

ՏԱԼ

ԴԵՐԱՅՆԵՐ. ամորոշ՝ տալ, անկատար՝ տալիս, ապառնի՝ տալու, վաղակա-տար՝ տւել, յարակատար՝ տւած, ենթակայական՝ տւող

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ. ներկայ՝ տալիս եմ, տալիս ես, տալիս է, տալիս ենք, տալիս էք, տալիս են:

Անցեալ անկատար՝ տալիս էի, տալիս էիր, տալիս էր, տալիս էինք, տալիս էիք, տալիս էին:

Վաղակատար՝ տւել եմ, տւել ես, տւել է, տւել ենք, տւել էք, տւել են:

Վաղակատար անցեալ՝ տւել էի, տւել էիր, տւել էր, տւել էինք, տւել էիք, տւել էին:

Յարակատար՝ տւած եմ, տւած ես, տւած է, տւած ենք, տւած էր, տւած են:

Յարակատար անցեալ՝ տւած էի, տւած էիր, տւած էր, տւած էինք, տւած էիք, տւած էին:

Անցեալ կատարեալ՝ տւեցի, տւեցիր, տւեց, տւեցին, տւեցիք, տւեցին:

Հրամայական եղանակ՝ տո¯ւր – տւէ´ք, մի´ տուր – մի´ տւէք (մի´ տաք հնացած ձևն է):

Մնացած բոլոր եղանակներն ու ժամանակները կանոնաւոր են:

Կրաւորական կերպ՝ տրւել, տրւում, տրւելու, տրւած, տրւեցի, տրւի´ր և այլն:

ԳԱԼ

ԴԵՐԲԱՅՆԵՐ. – անորոշ՝ գալ, անկատար՝ գալիս, ապառնի՝ գալու, վաղակատար՝ եկել, յարակատար՝ եկած, ենթակայական՝ եկող:

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ. – ներկայ՝ գալիս եմ, գալիս ես, գալիս է, գալիս ենք, գալիս էք, գալիս են:

Անցեալ անկատար՝ գալիս էի, գալիս էիր, գալիս էր, գալիս էինք, գալիս էիք, գալիս էին:

Վաղակատար՝ եկել եմ, եկել ես, եկել է, եկել ենք, եկել էք, եկել են

Վաղ. անց.՝ եկել էի, եկել էիր, եկել էր, եկել էինք, եկել էիք, եկել էին:

Յարակատար՝ եկած եմ, եկած ես, եկած է, եկած ենք, եկած էք, եկած են:

Յար. անց.՝ եկած էի, եկած էիր, եկած էր, եկած էինք, եկած էիք, եկած էին:

Անց. կատ.՝ եկայ, եկար, եկաւ, եկանք, եկաք, եկան:

Հրամ. եղանակ՝ ե´կ (նաև արի´), եկէ´ք, մի´ գար, մի´ գաք:

Միւս եղանակներն ու ժամանակները կանոնաւոր են:

ԼԱԼ

ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոոշ՝ լալ, անկատար՝ լալիս, ապառնի՝ լալու, վաղակա-տար՝ լացել, յարակատար՝ լացած, ենթակայական՝ լացող:

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ. – Ներկայ՝ լալիս եմ, լալիս ես, լալիս է, լալիս ենք, լալիս էք, լալիս են:

Անց. անկ.՝ լալիս էի, լալիս էիր և այլն:

Վաղակատար՝ լացել եմ, լացել ես ևայլն

Վաղ. անց.՝ լացել էի, լացել էիր և այլն:

Յարակատար՝ լացած եմ, լացած ես և այլն:

Յար. անց.՝ լացած էի, լացած էիր և այլն:

Անց. կատարեալ՝ լացի, լացիր, լացեց, լացինք, լացիք, լացին (նաև՝ լացեցի, լացեցիր, լացեց, լացեցինք, լացեցիք, լացեցին):

Հրամ. եղանակ՝ լա´ց, լացէ´ք, մի´ լաց – մի´ լացէք (նաև՝ մի´ լար):

Միւս եղանակներն ու ժամանակները կանոնաւոր են:

Լալ բայը խոնարհւում է նաև լինել բայի օժանդակութեամբ, օրինակ՝

Լաց եմ լինում, լաց ես լինում և այլն:

Լաց ես լինելու, լացե ես եղած, լաց եղար, լաց եղիր, լաց լինեմ, լաց կը լինեմ, լաց պիտի լինեմ: Ապա՝ լաց չեմ լինում, լաց չեմ եղել, լաց մի´ լինիր, լաց չեմ լինի և այլն:

ԼԻՆԵԼ

ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոշ՝ լինել, անկատար՝ լինում, ապառնի՝ լինելու, վաղա-կատար՝ եղել, յարակատար՝ եղած, ենթակայական՝ եղող, կամ լինող:

ՍԱՀՄ. – Ներկայ, անցեալ, անկատար, ապառնի, ապառնի անցեալ ժամա-նակները կանոնաւոր են:

Վաղակատար՝ եղել եմ, եղել ես և այլն:

Վաղ. անց.՝ եղել էի, եղել էիր և այլն:

Յարակատար՝ եղած եմ, եղած ես, և այլն:

Յար. անց.՝ եղած էի, եղած էիր և այլն

Անց. կատարեալ՝ եղայ, եղար, եղաւ, եղանք, եղաք, եղան:

Հրամ. եղանակ՝ եղի´ր – եղէ´ք:

Մի´ լինիր – մի´ լինիք:

ԸՂՁԱԿԱՆ. – Ապառնի՝ լինեմ, լինես, լինի, լինենք, լինէք, լինեն:

Ապառ. անց. լինէի, լինէիր, լինէր, լինէինք, լինէիք, լինէին:

Միւս եղանակներըն ըղձականի նման կանոնաւոր են:

ՈՒՏԵԼ

ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոշ՝ ուտել, անկատար՝ ուտում, ապառնի՝ ուտելու, վաղակատար՝ կերել, յարակատար՝ կերծ, ենթակայական՝ ուտող:

ՍԱՀՄ. – Ներկայ, անց. անկատար, ապառնի, ապառնի անց. ժամանակները կանոնաւոր են:

Վաղակատար՝ կերել եմ, կերել ես և այլն:

Վաղ. անց.՝ կերել էի, կերել էիր և այլն:

Յարակատար՝ կերած եմ, կերած ես և այլն:

Յար. անց. կերծ էի, կերած էիր և այլն.

Անց. Կատարել՝ կերայ, կերար, կերաւ, կերանք, կերաք, կերան:

Հրամայական՝ կե´ր – կերէք (մի´ կեր – մի´կերէք).

մի´ ուտիր – մի´ ուտէք

Միւս եղանակները կանոնաւոր են:

Կրաւորական կերպ՝ կերւել (նաև´ ուտւել):

ԱՆԵԼ

ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոշ՝ անել, անկատար՝ անում, ապառնի՝ անելու, վաղակատար՝ արել, յարակատար՝ արած, ենթակայական՝ անող:

ՍԱՀՄ. – Վաղակատար՝ արել եմ, արել ես և այլն:

Վաղ. անց.՝ արել էի, արել էիր և այլն:

Յարակատար՝ արած եմ, արած ես և այլն:

Յար. անց.՝ արած էի, արած էիր և այլն.

Անց. կատարեալ՝ արի, արիր, արաւ (նաև՝ արեց), արինք, արիք, արին (նաև կանոնաւոր՝ արեցի, արեցիր, արեցիր և այլն:

Հրամայական՝ արա´ - արէք, մի´ անիր, մի´ արէք:

Կրաւորական կերպ՝ արւել:

ԴՆԵԼ

ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոշ՝ դնել, անկատար՝ դնում, ապառնի՝ դնելու, վաղակատար՝ դրել, յարակատար՝ դրած, ենթակայական՝ դնող (դրող):

ՍԱՀՄ. – Վաղակատար՝ դրել եմ, դրել ես և այլն:

Վաղ. անց.՝ դրել էի, դրել էիր և այլն:

Յարակատար՝ դրած եմ, դրած ես և այլն:

Յար. անց.՝ դրած էի, դգրած էիր և այլն.

Անց. կատարեալ՝ դրեցի, դրեցիր, դրեց, դրեցինք, դրեցիք, դրեցին, (նաև դրի, դրիր , դրաւ կամ դրեց, դրինք, դրիք, դրին):

Հրամայական՝ դի´ր - դրէ´ք մի´ դնիր-մի´ դնէք:

Միւս ձևերը կանոնաւոր են:

Կրաւորական կերպ՝ դրւել.

ՏԱՆԵԼ

ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոշ՝ տանել, անկատար՝ տանում, ապառնի՝ տանելու, վաղակատար՝ տարել, յարակատար՝ տարած, ենթակայական՝ տանող:

ՍԱՀՄ. – Վաղակատար՝ տարել եմ, տարել ես և այլն:

Վաղ. անց.՝ տարել էի, տարել էիր և այլն:

Յարակատար՝ տարած եմ, տարած ես և այլն:

Յար. անց.՝ տարած էի, տարած էիր և այլն.

Անց. կատարեալ՝ տաայ, տարար, տարաւ, տարանք, տարաք, տարան:

Հրամայական՝ տա´ր – տարէ´ք, մի´ տանիր – մի´ տանէք:

Միւս ձևերը կանոնաւոր են:

Կրաւորական կերպ՝ տարւել: