ԵՐԿԲԱՐԲԱՌՆԵՐ

Երբ երկու ձայնաւոր, կամ մի ձայնաւոր ու մի բաղաձայն այնպէս են ձուլւում իրար, որ նոր հնչիւն են առաջ բերում, կոչւում են երկբարբառ կամ երկհնչիւն:

Մեր լեզւի երկբարբառներն են՝ այ, ոյ, իւ, եա, եօ:

Ոյ երկբարբառը երկու արտասանութիւն ունի, բաղաձայնից առաջ կարդացւում է որպէս ույ. ինչպէս՝ յոյս, բոյս, թոյն և այլն, իսկ ձայնաւորից առաջ որպէս՝ օյ, օրինակ՝ նոյեմբեր, գոյական և այլն:

Գրել բառեր, որոնց մէջ լինեն այ, իւ, եա, եօ, ոյ երկբարբառներ, իւրաքանչիւրից երեք օրինակ: