ՏԱՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՒ ՁԵՒԵՐԸ

Տառերը գրւում են երկու տեսակ՝ գլխագիր կամ մեծատառ և փոքրատառ: Բոլոր տառերն էլ իրենց մեծատառ ձևն ունեն, որ մի քիչ տարբեր է գրւում փոքրատառից:

Գլխատառով գրում ենք

  1. Վերնագրի առաջին տառը
  2. Նոր տողից սկսելիս
  3. Ոտանաւորների տողերի առաջին տառը
  4. Վերջակէտից յետոյ եկող բառի առաջին տառը
  5. Աշխարհագրական անունների (քաղաքի, գաւառի, գետի, ծովի, լեռան և այլն) առաջին տառը:
  6. Անունների ու ազգանունների առաջին տառը:

Գրել՝ ա. Դասարանի աշակերտ-ուհիների անուն-ազգանունները

բ. Հինգ քաղաքի, երեք գետի, երկու ծովի և երեք լճի անուններ: