ԲԱՌԸ ՎԱՆԿԵՐԻ ԲԱԺԱՆԵԼ

Վանկելիս երբ ձայնաւորի մօտ մի բաղաձայն կայ, բաղաձայնն անցնում է յաջորդ վանկին. օրինակ՝ ա-ման, կա-րաս, բա-րակ:

Երբ մէկից աւելի բաղաձայններ կան իրար մօտ, դրանցից վերջինն անցնում է յաջորդ վանկին. օրինակ՝ մատ-նոց, սաս-տիկ, կար-կուտ:

Երբ երկու ձայնաւորներ են իրար մօտ, վանկելիս մէկը միանում է նախորդ վանկին, իսկ միւս ձայնաւորը կազմում է յաջորդ վանկը. այսպէս՝ մի-ա-սին, թի-ա-վա-րել:

Եա, եօ, իւ երկբարբառներն առանց բաղաձայն անցնում են յաջորդ վանկին, եթէ դրանցից առաջ միայն մի բաղաձայն կայ. օրինակ՝ սեն-եակ, Ա-րամ-եան, իսկ եթէ երկու բաղաձայն կայ, մէկը վերցնում են իրենց հետ. օրինակ՝ տաս-նեակ, լուս-նեակ, եղ-բայր, աղ-բիւր: