ՈՒՂՂԱՐՈՒԹԻՒՆ

1. Ո և Օ ՁԱՅՆԱՒՈՐՆԵՐ- Ո տառն երկու հնչիւն ունի, բառի սկզբում հնչւում է որպէս վօ, իսկ բառի միջում և վերջում որպէս օ:

Բառի սկզբում երբ լսում ենք ո, այդպէս էլ գրում ենք – որդի, ոսկի, որսկան: Բացառութիւն են կազմում վոհմակ և վոթել բառերը, ինչպէս նաև օտար բառերը. օրինակ՝ Վոլգա, Վոլտեր, Վոդևիլ և այլն:

Բառի սկզբում երբ լսում ենք օ, այդպէս էլ գրում ենք- օղակ, օձ, օրհնութիւն: Բացառութիւն են կազմում ով, ովկիանոս, ովսաննա, ովազիս բառերը, որոնց սցզբում լսում ենք օ, բայց գրում ենք ո:

Բառի միջում երբ լսում ենք օ, մեծ մասով գրում ենք ո, օրինակ՝ մոմ, բոլո-րովին, մոլորւել:

Օ, տոռը բառամիջում քիչ է գործածւում. կան մի շարք բառեր, որոնց մէջ գրւում է օ. օրինակ՝ կարօտ, մօտ, խօսք և այլն.

Բառի վերջում երբ լսում ենք օ, գրում ենք ոյ. օրինակ՝ երեկոյ (լսում ենք երեկօ), յետոյ, ներքոյ:

Միայն երկու բառ վերջանում են ո-ով՝ այո և քո:

Այն յատուկ անունները, որոնց վերջում լսում ենք օ հնչիւնը, գրում ենք թէ օ-ով և թէ ոյ-օվ. օրինակ՝ Մարօ-Մարոյ, Կարօ-Կարոյ:

Հօ, տօ, ծօ և նման բառերի վերջում գրում ենք օ:

ԲԱՌԱՄԻՋՈՒՄ Օ-ՈՎ ԳՐՒՈՂ ԲԱՌԵՐ

ակօս

թօթափել

յօդ

աղօթք

թօն

յօդւած

աղօտ

թօշնել

յօժար

ամօթ

լօշ

յօնք

անօթ

խելօք

յօշոտել

անօթի (նօթի)

ծանօթ

յօրինել

անօսր

ծղօտ

նախօրօք

առաւօտ

կարծեօք

նօսր

արօտ

կարճառօտ

նարօտ

արօր

կարօտ

շօշափել

արտօսր

կտրօն

ոկեզօծ

արտօնել

կօշիկ

պաշտօն

արդեօք

համառօտ

պարեգօտ

առօք-փառօք

հետազօտել

պռօշ

բօթ

հզօր

Պօղոս

գօս

հօտ (ոչխարի)

Սօս

գօտի

հօտաղ

սոսաւիւն

գործօն

հօրոտ-մօրոտ

սօսափիւն

դրօշ

հօրոտ-մառօտ

վաղօրօք

եօթն

հօր

վառօդ

զբօսանք

ձօն

տօթ

զգօն

ղօղանջել

տօն

զօդ

ճօճ

ցօղ

զօրք

մօտ

քօղ (նաև քող)

թնդանօթ

մօր (միամօր)

օրօրան

Ե և Է ՁԱՅՆԱՒՈՐՆԵՐՆԵՐԻ ՈՒՂՂԱՐՈՒԹԻՒՆԸ

2. Ե ՁԱՅՆԱՒՈՐԸ- Ե տառն երկու հնչիւն ունի, բառի միջում հնչւում է որպէս է. իսկ բառի սկզբում հնչւում է որպէս իե:

  1. Բառի սկզբում երբ լսում ենք ե այդպէս էլ գրում ենք.- օր.՝ երկու, եզ:
  2. Բառի սկզբում երբ լսում ենք է այդպէս էլ գրում ենք.- օր.՝ Էմիլ, էգուց:
  3. Բառի վերջում երբէք ե չի գրւում, այլ միշտ՝ է.- օր.՝ րոպէ, բազէ, մարգարէ:
  4. Բառի միջում երբ լսում ենք է, մեծ մասով գրում ենք ե. օր.՝ ծեր, մեխ, գերան:

 

ԲԱՌԱՄԻՋՈՒՄ Է-ՈՎ ԳՐՒՈՂ ԲԱՌԵՐ

աղէտ

խէթ

շէկ

աղւէս

խէժ

շէն

անէծք

ծակոտէն

շէնք

անշէջ

ծէս

պատճէն

անօրէն

կէզ

պատնէշ

ապաւէն

ծովահէն

պատւէր

առնէտ

կէս

պարտէզ

ասպարէզ

կէտ

պէտք

բզէզ

կոճղէզ

ջրվէժ

գէթ

կրկէս

սէգ

գէշ

հակամէտ

սէր

գէս

հանդէպ

վէճ

գէտ

հանդէս

վէմ

գէր

հէք

վէպ

գոմէշ

հրաւէր

վէրք

դէզ

հրէշ

վրէժ

դէմք

ձէթ

տգէտ

դէպի

մէգ

տէգ

դէպք

մէկ

տէր

երեց

մէզ

տնօրէն

թէկուզ

մէջ

տէրտէր

թէպէտ

մողէս

փոխարէն

ժապաւէն

յաւէտ

քարտէս (զ)

լէշ

նւէր

քէն

ակօս

թօթափել

յօդ

աղօթք

թօն

յօդւած

աղօտ

թօշնել

յօժար

3. Է ՁԱՅՆԱՒՈՐԸ- – կան մի շարք բառեր, որոնց մէջ երբ լսւում է է այդպէս էլ գրւում է:

Բառամիջում է-ն գրւում է հետևեալ դէպքերում.

  1. Ձայնաւորից առաջ. օր.՝ րոպէական, գործունէութիւն:
  2. Երբ բառամիջի է տառը փոխւում է ի-ի. օր.՝ սէր-սիրել, տէր-տիրոջ, հրաւէր-հրաւիրեղ, կէս-կիսել, նւէր-նւիրել:
  3. Է-ով են գրւում այն բառերն ու յատուկ անունները, որոնք ունեն հետևեալ վերջաւորութիւնները կամ ածանցները,
  1. ւէտ–ծաղկաւէտ, հոտաւէտ, խնկաւէտ, խոտաւէտ
  2. պէս–այնպէս, քաջապէս, հաստատապէս, մեծապէս և նման ձևերը:
  3. եղէն–խմորեղէն, քաղցրեղէն, երկաթեղէն, մսեղէն, կանաչեղէն, բուսեղէն:
  4. օրէն–մարկօրէն, անխղճօրէն, քաջօրէն, ծայրայեղօրէն:
  5. երէն–հայերէն, պարսկերէն, ռուսերէն, ‎ֆրանսերէն, իտալերէն:
  6. ընկէց–գահընկէց, ջրընկէց, քարընկէց:
  7. էք–արժէք, կողպէք, ջրօրհնէք, միւռոնօրհնէք, տնօրհնէք:
  8. էն–արդէն, այժմէն, Ռուբէն, Սուրէն, Աշխէն, Կարէն, ուրգէն:
  9. էս–Յովհաննէս, Վրթանէս, Սոկրատէս, Արիստակէս:
  10. էլ–‎աբրիէլ, Միքայէլ, Իսրայէլ, Ջիբրայէլ:

 

ԲԱՌԱՄԻՋՈՒՄ Է-ՈՎ ԳՐՒՈՂ ԲԱՌԵՐ

աղէտ

խէթ

շէկ

աղւէս

խէժ

շէն

անէծք

ծակոտէն

շէնք

անշէջ

ծէս

պատճէն

անօրէն

կէզ

պատնէշ

ապաւէն

ծովահէն

պատւէր

առնէտ

կէս

պարտէզ

ասպարէզ

կէտ

պէտք

բզէզ

կոճղէզ

ջրվէժ

գէթ

կրկէս

սէգ

գէշ

հակամէտ

սէր

գէս

հանդէպ

վէճ

գէտ

հանդէս

վէմ

գէր

հէք

վէպ

գոմէշ

հրաւէր

վէրք

դէզ

հրէշ

վրէժ

դէմք

ձէթ

տգէտ

դէպի

մէգ

տէգ

դէպք

մէկ

տէր

երեց

մէզ

տնօրէն

թէկուզ

մէջ

տէրտէր

թէպէտ

մողէս

փոխարէն

ժապաւէն

յաւէտ

քարտէս (զ)

լէշ

նւէր

քէն

ակօս

թօթափել

յօդ

աղօթք

թօն

յօդւած

աղօտ

թօշնել

յօժար

4. Ը ՁԱՅՆԱՒՈՐԻ ՈԻՂՂԱՐՈԻԹԻՒՆԸ. - բառի սկզբում և վերջում ը ձայնաւորը գրւում է. օրինակ՝ ընտիր, ընկաւ, ընդունակ, ընտրանի, ընծայ. վերջում՝ դասը, կեանքը, գիրքը, գոյքը, աշխատանքը, և այլն: Իսկ միջում լսւող ը-ն չի գրւում. օրինակ՝ գրում ենք՝ զրկանք, մտնել, զրոյց, գլուխ քրտնել. թէպէտ և արտասանում ենք՝ զըրկանք, մըտնել, զըրոյց, գըլուխ, քըրտնել:

Բառասկզբում սկ, սպ, ստ, սք, սփ, սթ, շտ, զբ, զգ, զմ, կապակցութիւն-ներից առաջ լսւում է մի թոյլ ը, բայց չի գրւում. օրինակ՝ սկսել, սպասել, ստանալ, սքանչելի, սփոփել, սթափւել, շտապել, զբօսանք, զգաստ, զմայլել, բայց արտասանւում ըսկսել, ըսպասել, ըստանալ, ըսքանչելի, ըսփոփել, ըսթափւել, ըշտապել, ըզբօսանք, ըզգաստ, ըզմայլել:

Բառամիջում ը ձայնաւորը գրւում է հետևեալ դէպքերում՝

  1. Բարդ բառերի մէջ, երբ երկրորդ բաղադրիչ մասը սկսւում է ը-ով. օրինակ՝ դասընկեր, նորընծայ, նորընտիր, նախընթաց, խոչընդոտ:
  2. Ոտանաւորների մէջ. օրինակ՝
  3. Քեզ ըսպասող չմնաց,

    Ո՞ւր ես գալիս, ա¯յ գարուն:

  4. Վ հնչիւնով ւ տառից առաջ, երբ ետևից բաղաձայն է գալիս. օրինակ՝ ծըւծըւալ, շըւշըւալ, սըւսըւալ:
  5. Տողադարձի ժամանակ՝ թէ´ տողի վերջը մնացած և թէ´ տակի տողն անցած վանկերի մէջ. ինչպէս՝ զըր-կանք, մըտ-նել, գը-լուխ, տը-ղայ, կը-տըր-տել, քաղ-ցըր, բար-ձըր, երկըն-քի կամ եր-կընքի:

Տողադարձի ժամանակ ը տառը չի գրւում, եթէ բարդ բառերի երկրորդ բաղադրիչ մասն ամբողջապէս տակի տողն է անցնում. օրինակ՝ չարա-խնդաց, ձնա-գնդի, ան-վնաս, լեռնա-բնակ, և ոչ թէ՝ չարա-խընդաց, ձնա-գընդի, ան-վընաս, լեռնա-բընակ:

5. Յ ԲԱՂԱՁԱՅՆԻ ՈՒՂՂԱՐՈՒԹԻՒՆԸ. - Բառի սկզբում յ տառն արտասանում ենք որպէս հ բաղաձայն. օրինակ՝ յատուկ, յաճախ, յիմար, յանկարծ: Յ-ով սկսւող բառերը քիչ են:

Յ կիսաձայն. - Բառի մէջ ա և ո ձայնաւորներից յետոյ, երբ յետևից մի ուրիշ ձայնաւոր է գալիս, այդ երկուսի մէջ մտնում է յ տառը, որ կիսաձայն ի հնչիւն է ունենում. օրինակ՝ նայել, ծառայել, շոյել, գոյութիւն:

Գրաբառի յ-ով սկսւող բառերի մի մասն այժմ առանց յ-ի են գրւում. ինչպէս՝ ելուզակ, երասան, աւելագրութիւն: Կան բառեր ևս որ գրւում են թէ յ-ով և թէ առանց յ-ի օրինակ՝ յետ-ետ, յառաջ-առաջ, յաջող-աջող:

Յ-ով սկսւում են շատ յատուկ անուններ. օրինակ՝ Յիսուս, Յակոբ, Յուդա, Յովսէփ, Յովնան, Յուլիանէ, յասմիկ:

Բառավերջում ա և ո ձայնաւորներից յետոյ գրւում է յ, բայց չի հնչւում, մնում է անձայն. օրինակ՝ ծառայ, երեխայ, քահանայ, տղայ, կը գայ, յետոյ, ներքոյ, ձուլածոյ: Մի քանի միավանկ բառերի վերջը յ տառը հնչւում է. ինչպէս՝ հայ, վայ, բայ, ճայ, խոյ:

Ա և օ ձայնաւորներից յետոյ անձայն յ չունեն՝

  1. Յատուկ անունները. օրինակ՝ Աննա, Սառա, Երեմիա, Եւրոպա, Ասիա:
  2. Օտարլեզւեան բառերի վերջում. օրինակ՝ գիմնազիա, ‎‎ֆիզիքա, սոդա.
  3. Հրամայական եղանակի բառերը. օրինակ՝ կարդա´, ասա´, գնա¯, խղճա´:
  4. Դերանունների վերջում նոյնպէս ա ձայնաւորից յետոյ յ-ի չի գրւում. օրինակ՝ սա, դա, նա, սրա, դրա, նրա´, սոքա´, դոքա, նոքա, սոցա, դոցա, նոցա, նաև քո:
  5. Ա-ով վերջացող մի քանի միավանկ բառեր նոյնպէս անձայն յ չեն վերցնում. ինչպէս՝ այո, հիմա, ապա, ահա, բա:

 

Յ-ով ՍԿՍՒՈՂ ԲԱՌԵՐ

յախճապակի

յանգ

յաջող-աջող

յախուռն

յանդիման

յառաջ-առաջ

յականէ-յանւանէ

յանդուգն

յառել

յակինթ

յանկարծ

յառնել-յարեաւ

յաղթ-յաղթել

յանձնել

Յասմիկ

յաճախ

յանձն առնել

յոյն

յամառ

յանձնաժողով

յոյս

յամր-յամրաքայլ

յիշատակ

Յուսիկ

յայնժամ

յիրաւի

յապաղ

յարձակւել

յղանալ-յղի

յովազ

յարմար

յղել

յորդ

Յարութիւն

յղկել

յորդոր

յաւելւած

յոբելեան

յորձանք

յաւիտեան

յոգնակի

յուլիս

յաւերժ

յոգնել

յուղարկաւորութիւն

յափշտակել

յոգոց հանել

յունիս

յեղաշրջել

յոխորտալ

յունւար

յեղափոխութիւն

յողդողդ

յուշարձան

յեղյեղուկ

յոյզ-յուզել

յատել

յենել-յենարան

յոյժ

յատուկ

յետ-ետ

յանցանք

յար-յարատև

յետին

յապաղել

յարալէզ-արալէզ

Յայսմաւուրք

յապաւել

յոշոտել

յայտնել

յուրան

յօրանջել

յարակից

յստակ

յօրինել

յարգել-յարգոյ

յօդ-յօդւած

Յակինթ

յարգ

յօժար

Յաբեթ

յարդարել

յօնք

յուռթի

6. Վ և ւ ՏԱՌԵՐԻ ՈՒՂՂԱՐՈՒԹԻՒՆԸ – Վ հնչիւնի համար հայերէնում ունենք երկու տառ՝ վ և ւ:

ա. Բառի սկզբում միշտ գրւում է վ. օրինակ՝ վարդ, վատ, Վարդան, վազել:

բ. Ո և ու ձայնաւորներից յետոյ, միշտ գրւում է վ. օրինակ՝ ծով, սով, Վեզուվ, Լուվր:

գ. Բարդ բառի մէջ եթէ երկրորդ բաղադրիչ մասը սկսւում է վ հնչիւնով՝ նոյնը մնում է. օրինակ՝ մսավաճառ, արագավազ, մանրավաճառ: Բարդութիւն են հետևեալ տեսակի բարդ բառերը՝ ծըլվըլալ, թըռվռալ, ճըվճվալ և այլն:

դ. Ւ տառը գրւոմ է ա, ե, ի, ը ձայնաւորների յետոյ. օրինակ՝ նաւ, տաւար, ցաւել, տերև, անիւ, թիւ, հիւանդ, ծըւծւալ, զըւարթ, նըւէր:

7. Ղ և Խ ՏԱՌԵՐԻ ՈՒՂՂԱՐՈՒԹԻՒՆԸ – Ղ տառը բաղաձայններից առաջ հնչւում է ինչպէս խ. օրինակ՝ աղջիկ, կեղտ, թուղթ. արտասանում ենք՝ ախչիկ, կեխտ, թուխթ:

Բաղաձայներից առաջ Խ տառը գրւում է միայն հետևեալ բառերի մէջ՝ ախտ (ցաւ), անխախտ, ապուխտ, բախտ, երախտիք, ապերախտ, զմրուխտ, ժխտել, ուխտ, պանդուխտ, վախճան և դուխտ վերջանցով անուններում՝ Հայկանդուխտ, Սանդուխտ, Խոսրովդուխտ և այլն:

Մնացած բոլոր բառերի մէջ բաղաձայններից առաջ գրւում է ղ. արտասա-նելիս լինի իբրև ղ թէ խ. օրինակ՝ ողբ, դաղձ, աղքատ և այլն:

8. Ռ և Ր ՏԱՌԵՐԻ ՈՒՂՂԱՐՈՒԹԻՒՆԸ – Ռ և Ր տառերի հնչիւնները երբեմն բաղաձայններից առաջ շփոթւում են, ր-ն արտասանւում է ռ-ի նման, ինչպէս՝ վարդ, արծիւ, արտ բառերի մէջ:

Ն բաղաձայնից առաջ գրւում է ռ, իսկ մնացած բաղաձայններից առաջ՝ ր. օրինակ՝ դառնութիւն, լեռնական, առնէտ, դարձաւ, արծաթ, արդիւնք, արդէն:

Բացառութիւն են կազմում՝ ուռկան, ուռճանալ, յուռթի, խռպոտ, կառք, փառք բառերը:

Աշխարհաբար և գրաբար բառերը գրւում են նաև աշխարհաբառ և գրաբառ:

Կրկնութեամբ կազմւած հետևեալ տեսակի բառերի մէջ առաջին ռ-ն բաղա-ձայնից առաջ ընկնելով՝ ր-ի է փոխւում, ինչպէս՝ բարբառ, գրգիռ, մրմուռ, թըրթռալ:

Այս տեսակի բառերը եթէ նմանաձայնութիւն են ցոյց տալիս գրւում են նաև ռ-ով, մանաւանդ երբ հարկաւոր է բառի սաստկութիւն ցոյց տալ, բըռ-բռալ, ճռճռալ, մռմռալ:

Օտարազգի անունների և բառերի սկզբում, ինչպէս և ն բաղաձայնից առաջ, գրւում է ռ, իսկ մնացած բոլոր դէպքերում՝ ր, օրինակ՝ Ռասին, Ռոբերտ, Ռիքարդ, Քոռնէյլ, Շիլլեր, Սոկրատ, պրո‎‎‎ֆ‎եսոր պրոգրամ, և այլն: