12. ՎԱՍՆ ՏԱՍՆ ԿՈՒՍԱՆԱՑ (Մատթ. 1-13)

1Յայնժամ նմանեսցի արքայութիւն երկնից տասն կուսանաց, որոց առեալ զլապտերս իւրեանց՝ ելին ընդառաջ փեսայի և հարսին: 2Հինգն ի նոցանԷ հիմարք Էին, և հինգն՝ իմաստունք: 3հիմարքն առին զլապտերսն և ձԷթ իւրեանց ոչ բարձին: 4Իսկ իմաստունքն առին ձԷթ ամանովք ընդ լապտերս իւրեանց: 5Եւ ի յամել փեսային՝ նիրհեցին ամենեքեան և ի քուն մտին:

6Եւ ի մԷջ գիշերի եղե բարբառ. “Ահա փեսայ գայ, Արի՛ք ընդ առաջ նորա”: 7Յայն-ժամ յարեան ամենայն կուսանքն և բազմեցին զլապտերս իւրեանց: 8Ասեն հիմարքն ցի-մաստունսն. “Տո՛ւք մեզ իւղոյդ ձերմԷ, զի ահա շիջանին լապտերքս մեր”: 9Պատասխանի ետուն իմաստունքն և ասեն. “ԳուցԷ ոչ իցԷ մեզ և ձեզ բաւական, այլ երթա՛յք ի վաճառականս և գնեսջիք ձեզ”: 10Իբրև նոքա գնացին գնել, եկն փեսայն, և պատրաստքն մտին ընդ նմա ի հարսանիսն, և փակեցաւ դուռնն: 11Յետոյ գան և այլ կուսանքն և ասեն. “ՏԷ՛ր, ՏԷ՛ր, բա՛ց մեզ”: 12Նա պատասխանի ետ և ասԷ, “ԱմԷն ասեմ ձեզ, թԷ ոչ գիտեմ զձեզ: 13Արթո՛ւն կացԷք, զի ոչ գիտԷք զօրն և ոչ զժամն”: