14. ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐՏԻՉ (Մատթ. Գ. 1-12)

1Յաւուրսն յայնոսիկ գայ ՅովհաննԷս Մկրտիչ քարոզել յանապատին ՀրԷաստանի և ասել. 2“ԱպաշխարեցԷ՛ք, զի մերձյալ Է արքայութիւն երկնից”: 3Զի սա Է, վասն որոյ ասացաւ ի ձեռն Եսայեայ մարգարԷի, որ ասԷ. “Ձայն բարբառոյ յանապատի, պատրաստ արարԷ՛ք զճանապարհ Տեառն և ուղիղ արարԷ՛ք ըստ շաւիղս նորա”: 4Եւ ինքն ՅովհաննԷս ունԷր հանդերձ ի ստեւոյ ուխտու, և գօտի մաշկեղԷն ընդ մԷջ իւր, և կերակուր նորա Էր մարախ և մեղր վայրենի: 5Յայնժամ ելանԷին առ նա ամենայն Երուսաղեմացիք և ամենայն ՀրԷաստան և ամենայն կողմն Յորդանանու, 6և մկրտԷին ի նմանԷ ի Յորդանան գետ և խոստովան լինԷին զմեղս իւրեանց.

7Եւ տեսեալ զբաղումս ի սադուկեցւոցն և ի փարիսեցւոց՝ եկեալս ի մկրտութիւն նորա՝ ասԷ ցնոսա. “Ծնո՛ւնդք իժից, ո՞ եցոյց ձեզ փախչել ի բարկութենԷն, որ գալոցն Է: 8ԱրարԷ՛ք այսուհետև պտուղ արժանի ապաշխարութեան: 9Եւ մի՛ համարիցիք ասել յան-ձինըս, թԷ ունիմք մեք հայր զԱբրահամ. ասեմ ձեզ, զի կարող Է Աստուած ի քարանցս յայսցանԷ յարուցանել որդիս Աբրահամու: 10Զի աւասիկ տապար առ արմին ծառոց դնի. ամենայն ծառ, որ ոչ. առնիցԷ զպտուղ բարի, հատանի և ի հուր արկանի: 11Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիւն, բայց որ զկնի իմ գայ՝ հզօրագոյն Է քան զիս, և ես չեմ բաւական բառնալ զկօշիկս նորա. նա մկրտեսցԷ զձեզ ի Հոգին սուրբ և ի հուր. 12որոյ հեծանոցն ի ձեռին իւրում, և սրբեսցԷ զկալ իւր և ժողովեսցԷ զցորեանն ի շտեմարանս իւր, և զյարդն այրեսցԷ անշԷջ հրով”: