15. ՄԿՐՏՈՒԹԻՒՆ ՅԻՍՈՒՍԻ (Մատթ. Գ. 13-17 )

13Յայնժամ գայ Յիսուս ի ԳալիլԷԷ ի Յորդանան առ ՅովհաննԷս՝ մկրտիլ ի նմանԷ: 14Եւ ՅովհաննԷս արգելու զնա և ասԷ. “Ինձ պիտոյ Է ի քԷն մկրտիլ, և դո՞ւ առ իս գաս”: 15Պատասխանի ետ Յիսուս ցնա, “Թո՛յլ տուր այժմ, զի այսպԷս վայել Է մեզ լնուլ զամենայն արդարութիւն”: Եւ ապա թոյլ ետ նմա: 16Եւ իբրև մկրտեցաւ Յիսուս՝ ել վաղվաղակի ի ջրոյ անտի, և ահա բացան նմա երկինք, և ետես զՀոգին Աստուծոյ, զի իջանԷր իբրև զաղաւնի և գայը ի վերա նորա: 17Եւ ահա ձայն երկնից, որ ասԷր. “Դա՛ Է որդի իմ սիրելի ընդ որ հաճեցայ”: