16. ՓՈՐՁՈՒԹԻՒՆ ՅԻՍՈՒՍԻ (Մատթ. Գ. 1-11)

1Յայնժամ վարեցաւ Յիսուս յանապատ ի Հոգւոյն՝ փորձիլ ի սատանայԷ: 2Եւ պահեալ զքառասուն տիւ և զքառասուն գիշեր, ապա քաղցեաւ:

3Եւ մատուցեալ փորձիչն՝ ասե դնա. “ԵթԷ Որդի ես Աստուծոյ, ասա՛, զի քարինքս այսոքիք հաց լինիցին”: 4Նա պատասխանի ետ և ասԷ. “Գրեալ Է թԷ՝ Ոչ հացիւ միայն կեցցԷ մարդ, այլ ամենայան բանիւ, որ ելանԷ ի բերանոյ Աստուծոյ”:

5Յայնժամ առեալ ածԷ զնա սատանայ ի քաղաքն սուրբ և կացուցանԷ զնա ի վերայ աշտարակի տաճարին և ասԷ ցնա. 6“ԵթԷ Որդի ես Աստուծոյ, ա՛րկ զքեզ աստի ի վայր. զի գրեալ Է, թԷ՝ Հրեշտակաց իւրոց պատուիրեալ Է վասն քո, և ի վերայ ձեռաց բարձեն զքեզ, զի մի՛ երբեք հարցես զքարի զոտն քո”: 7ԱսԷ ցնա դարձեալ Յիսուս. “Գրեալ Է, թԷ՝ Ոչ փորձեսցես զՏԷր Աստուած քո”:

8Դարձեալ առնու, ածԷ զնա սատանայ ի լեառն մի բարձր յոյժ և ցուցանԷ նմա զամենայն թագաւորութիւնս աշխարհի և զփառս նոցա և ասԷ ցնա. 9“Զայս ամենայան քեզ տաց, եթԷ անկեալ երկիր պագանիցես ինձ”: 10Յայնժամ ասԷ ցնա Յիսուս. “Ե՛րթ յետս իմ, սատանա՛յ. զի գրեալ Է՝ Տեառն Աստուծոյ քում երկիր պագցես և զնա միայն պաշտեսցես”: 11Ապա եթող զնա սատանայ, և ահա հրեշտակք մատեան և պաշտԷին զնա: