19. ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՄՈՎՍԻՍԻ (Ելք ԺԵ. 1-18)

1Օրհնեսցուք զՏԷր, զի փառօք Է փառաւորեալ. զերիվարս և զհեծեակս նոցա ընկԷց ի ծով:

2Օգնական ընդունելի իմ ՏԷր, և եղև ինձ փրկութիւն. 3սա Է իմ Աստուած, և փառաւոր արարից զսա. Աստուած հօր իմոյ, և բարձր արարից զսա:

ՏԷր խորտակԷ զպատերազմունս, ՏԷր անուն նորա: 4Զկառս փարաւոնի և զզորութիւնս նորա ընկեց ի ծով, զընտիրս հեծելոց և զսպառազԷնս. 5ընկղմեցան ի Ծով Կարմիր: Խորք ծածկեցին զնոսա, ընկլա յանդունդս իբրև զվԷմ:

6Աջ քո, ՏԷ՛ր, փառաւորեալ Է զօրութեամբ. աջ քո, ՏԷ՛ր, խորտակեաց զթշնամին, 7եւ բազմութեամբ փառաց քոց մանրեցեր զհակառակորդս, 8առաքեցեր զբարկութիւն քո, և եկեր զնոսա իբրև զեղեգն: 9Եւ հողմով սրտմտութեամբ քով պատառեցան ջուրք, պաղեցան իբրև զպարիսպ ջուրք, պաղեցան ալիք ի մԷջ ծովուն:

Ասաց թշնամին.“Հալածեցից և հասից, բաժանեցից զաւարն և լցուցից ի նոցանԷ զանձն իմ, սատակեցից սրով իմով, տիրեսցԷ նոցա ձեռն իմ”: 10Առաքեցեր զհողմն քո, և ծածկեաց զնոսա ծով. ընկղմեցան իբրև զկապարս ի ջուրս սաստիկս:

11Ո՞վ իցԷ նման քեզ յաստուածս, ՏԷ՛ր, և կամ ո՞վ նմանիցԷ քեզ, փառաւորեա՛լդ ի սուրբս սքանչելի փառօք, որ առնես զնշանս:

12Զգեցեր աջ քո, և եկուլ զնոսա երկիր: 13առաջնորդեցեր արդարութեամբ ժողո-վըրդեան քում այսմ, զոր փրկեցեր, մխիթարեցեր զօութեամբ քով ի բանակետղ սրբութեան քո:

14Լուան ազգք և բարկացան, և երկունք կալան զբնակիչս Քանանացւոց: 15Յայնժամ տագնապեցան դատաւորք Եդովմայ և իշխանք Մովաբացւոց, կալաւ զնոսա դողումն. հայեցան ամԷն բնակիչք Քանանացւոց:

16Անկցի ի վերայ նոցա ահ և երկիւղ. մեծութեամբ բազկի քո քարասցին, մինչև անցցԷ ժողովուրդ քո, ՏԷ՛ր, մինչև անցցԷ ժողովուրդ քո այս, զոր ստացար:

17Տարեալ անկեսցես զնոսա ի լեառն ժառանգութեան քո, ի պատրաստութիւն բնակութեան քո, զոր արարեր, ՏԷ՛ր, սրբութիւն, ՏԷ՛ր ղոր պատրաստեցին ձեռք քո: 18ՏԷ՛ր թագաւոր յաւիտեան և յաւիտեանս և ևս: