23. ՍԱՂՄՈՍ ՃԳ.

Ի վերայ աշխարհագործ արարածոց

1Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏԷր: ՏԷ՛ր Աստուած իմ, մեծ եղեր յոյժ, խոստովանութիւն և մեծվայելչութիւն զգեցար:

2Արկար զլոյս որպԷս զօթոց, ձգեցեր զերկինս որպԷս խորան 3և յարկար ի վերայ ջուրց զվերնայարկս նորա:

Ո՞ դնԷ յամպս զգնացս իւր, և շրջի նա ի վերայ թևոց հողմոց:

4Ո՞ արար զհրեշտակս իւր հոգիս. և զպաշտօնեայս իւր ի հուր կիզելոյ:

5Հաստատեաց զերկիր ի վերայ հաստատութեան իւրոյ, զի մի՛ սասանեսցի յաւիտեան:

6Խորք որպԷս զգեստ վերարկու Է նորա, ի վերայ լերանց կացցեն ջուրք:

7Ի սաստԷ քումմԷ փախիցեն, և ի ձայնԷ որոտալոյ քումմԷ սարսիցեն:

8Ելանեն, լեռնանան և իջանեն, դաշտանան ի տեղի, յոր հաստատեսցեր զնոսա:

9Սահման փդիր, և ոչ անցանեն և ոչ ևս դառնան ի ծածկել զերկիր:

10Առաքեցեր զաղբիւրս ընդ ծործորս, ի մԷջ լերանց գնասցեն ջուրք՝ արբուցանել զամենայն գազանս վայրի. 11յագեսցին ցիռք ի ծարաւս իւրեանց:

12Անդ թռչունք երկնից բոյնս դիցեն և ի միջոյ վիմաց տացեն զձայնս իւրեանց:

13ԱրբուցանԷ զլերինս ի շտեմարանց իւրոց, ի պտղոյ գործոց իւրոց լցցի երկիր:

14Բուսուցեր զխոտ անասնոց, զդալարի ի ծառայութիւն մարդկան. հաներ զհաց յերկրէ:

15Գինի ուրախ առնԷ, իւղ՝ զուարթ, և հաց հաստատԷ զսիրտ մարդոյ:

16Յագեսցին ծառքն տեառն և մայրքն Լիբանանու, զորս դսւ տնկեցար:

17Անդ թռչունք, երկնից ձագս հանցեն, և բոյն արագլի ապաւԷն ի նոցա:

18Լերինք բարձունք են եղջերուաց, և վԷմք՝ ապաւԷն նապաստակաց:

19Արարեր զլուսին վասն ժամանակի, արեգակն ծանեաւ զժամ մատնելոյ իւրոյ:

20Արարեր զխաւար, և եղե գիշեր. ի նմա գնան ամենայն գազանք անտառի:

21Կորիւնք առիւծուց մռնչեն և յափշտակեն և խնդրեն յԱստուծոյ զկերակուրս իւրանց:

22Ի ծագել արևու ժողովին և ի մորիս իւրանց դադարեն:

23ԵլանԷ մարդ ի գործս իւր և ի վաստակս ձեռաց իւրոց մինչև յերեկոյ:

24ՈրպԷ՜ս զի մեծ են գործք քո, ՏԷ՛ր. զամենայն ինչ իմաստութեամբ արարեր, և լցաւ երկիր ստեղծուածքով քովք:

25Այս ծով մեծ և անդորր. ի սմա զեռունք, որոց ոչ գոյ թիւ, գազանք մեծամեծք և մանունք:

26Ի սմա և նաւք գնան, վիշապն, զոր ստեղծեր, խաղալ նովաւ:

27Ամենեքեան քեզ սպասեն, և դու տաս նոցա կերակուր ի ժամու:

28Տաս դու նոցա, և կերակրին. բանաս զձեռն քո և կրեակրես զամենեսեան կամօք քովք:

29Դարձուցանես զերեսս քո ի նոցանԷ, և խռովին. հանես զոգի ի նոցանԷ, պակասին և ի հող դառնան:

30Առաքես զոգի քո և ստանաս զնոսա և նորոգես զերեսս երկրի:

31Եղիցին փառք Տեառն յաւիտեան. ՏԷր ուրախ եղիցի յարարածս իւր:

32Ո՞ հայի յերկիր և տայ դողալ սմա. մերձի ի լերինս, և ծխեսցին:

33Օրհնեցից զՏԷր ի կեանս իմ. սաղմոս ասացից Աստուծոյ իմոյ, մինչև ե՛մ ես:

34Քաղցր եղիցի նմա օրհնութիւն իմ, և ես ուրախ եղեց ի ՏԷր:

35Պակասեցին մեղաւորք յերկրԷ, և ամբարիշտք մի՛ ևս գացին ի նմա:

Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏԷր: ԱլԷլուիա: