25. ՍԱՄԱՐԱՑԻՆ ՈՂՈՐՄԱԾ (Ղսւկ. Ժ. 25-37)

25Եւ ահա յարեաւ ոմն օրինական, փորձԷր զնա և ասԷր. “Վարդապե՛տ, զի՞նչ գործեցից, զի զկեանսն յաւիտենականս ժառանգեցից”: 26Եւ նա ասԷ ցնա, “ՅօրԷնս զի՞նչ գրեալ Է, ո՞րպԷս ընթեռնուս”: 27Նա պատասխանի ետ և ասԷ. “Սիրեսցես զՏԷր Աստուած քո յամենայն սրտԷ քումմԷ, և յամենայ անձնԷ քումմԷ, և յամենայն մտաց քոց, և զընկեր քո իբրև զանձն քո”: 28Եւ ասԷ ցնա. “Ուղիղ ետուր զպատասխանիդ.զայդ արա՛ և կեցցես”: 29նա իբրև կամեցաւ զանձն արդարացուցանել, ասԷ զՅիսուս. “Եւ ո՞վ Է իմ ըներ”: 30Պատասխանի ետ Յիսուս և ասԷ. “Այր մի իջանԷր յԵրուսաղեմԷ յԵրիքով և անկաւ ի ձեռս աւազակաց, որք մերկացուցին զնա և վԷրս ի վերայ եդին, թողին կիսամահ և գնացին: 31ԴԷպ եղև քահանայի միոջ իջանել ընդ նոյն ճանապարհ, և տեսեալ զնա զանց արար: 32ՆոյնպԷս և Ղևտացի մի եկեալ ընդ նոյն տեղի, ետես և զանց արար: 33Սամարացի ոմն ճանապարհորդեալ՝ եկն ընդ նոյն առ նովաւ և տեսեալ զնա գթացաւ: 34Եւ մատուցեալ պատեած զվԷրս նորա՝ արկեալ ի վերայ ձԷթ և գինի. և եղեալ ի վերայ գրաստու իւրոյ՝ ած զնա ի պանդոկ մի և դարմանեաց զնա: 35Եւ ի վաղիւ անդր, իբրև ելանԷր անտի, հանեալ ետ զպանդոկապետն երկուս դահեկանս և ասԷ. “Դարման տար դմա, և զոր ինչ ծախեսցես ի դա՝ ի միւս անգամ գալստեան իմում հատուցից քեզ”: 36Արդ՝ ո՞ յերեցունց ի նոցանԷ թուի քեզ մերձաւոր լեալ անկելոյն ի ձեռս աւազակացն”: 37Եւ նա ասԷ. “Որ արար զողորմութիւնն ի վերայ նորա”: ԱսԷ ցնա Յիսուս. “Ե՛րթ և դու արա՛ նոյնպԷս”: