28. ՍԱՂՄՈՍ Ը.

1Ի կատարած ի վերայ հնձանացն. սաղմոս դաւթի:

2Տէ՛ր, Տէ՛ր մե՛ր, զի՜ սքանչելի Է անուն քո յամենայն երկրի: Համբարձաւ մեծ վայելչութիւն քո ի վերոյ քան զերկինս:

3Ի բերանոյ մանկանց տղայոց և ստնդիեցած հաստատեցեր զօրհնութիւն. վասն թշնամեաց քոց, Տէ՛ր, զի եղծցի թշնամին և հակառակորդն:

4Տեսից զերկինս, զգործս մատանց քոց, զլուսին և զաստեղս, զորս դու հաստատեցեր:

5Ո՞վ Է մարդ, զի յիշես դու զնա, կամ որդի մարդոյ, թԷ այց ինչ արասցես դու նմա:

6Փոքր ինչ խոնարհ արարեր զնա քան զհրեշտակս քո, փառօք և պատուով պսակեցեր զնա:

7Եւ կացուցեր զնա ի վերայ ամենայն ձեռակերտաց քոց. 8զամենայն ինչ հնազանդ արարԷր ի ներքոյ ոտից նորա. զխաշն և զարջառ և զամենայն ինչ, ևս և զերԷ վայրի, 9զթռչունս երկնից, զձկունս ծովու, որ շրջին ընդ շաւիղս ծովու:

10 Տէ՛ր, Տէ՛ր մե՛ր, զի՜ սքանչելի Է անուն քո յամենայն երկրի: