29. ԱՅԼ ԲԺՇԿՈՒԹԻՒՆՔ ՅԻՍՈՒՍԻ (Մատթ. Թ. 1-19, 23-38)

1Եւ մտեալ ի նաւ՝ անց յայնկոս և եկն ի քաղաք իւր: 2Եւ ահա մատուցին առ նա անդամալոյծ մի, որ դնԷր ի մահիճս: Եւ տեսեալ Յիսուսի զհաւատս նոցա՝ ասԷ ցանդամալոյծն, “Թողեալ լիցին քեզ մեղք քո”: 3Եւ ահա ոմանք ի դպրացն ասեն ընդ միտս. “հայոյԷ դա”: 4Եւ ծանուցեալ Յիսուսի զխորհուրդս նոցա՝ ասԷ ցնոսա. “ԸնդԷ՞ր խորհիք դուք չարիս ի սիրտս ձեր”: 5Զի՞նչ դիւրին Է, ասել՝ թողեալ լիցին քեզ մեղք քո, թԷ՞ ասել՝ արի՛ և շրջեա՛ց: 6Այլ զի գիտասջիք, եթԷ իշխանութիւն ունի Որդի մարդոյ յերկրի թողուլ զմեղս, (յայնժամ ասԷ դանդամալոյծն), արի՛, ա՛ռ զմահիճս քո և ե՛րթ ի տուն քո”: 7Եւ յարուցեալ գնաց ի տուն իւր: 8Իբրև տեսին ժողովուրդքն զարմացան և փառաւոր առնԷին զԱստուած, զտուիչն այնպիսի իշխանութեան՝ մարդկան:

9Եւ անցեալ ընդ այն Յիսուսի՝ ետես զայր մի, զի նստԷր ի մաքսաւորութեան, ՄատթԷոս անուն, և ասԷ ցնա, “Եկ զկնի իմ”: Եւ յարուցեալ գնաց զկնի նորա: 10Եւ եղև իբրև բազմեալ Էր նա ի տանն, և ահա բազում մաքսաւորք և մեղաւորք եկեալ և բազմեալ Էին ընդ Յիսուսի և ընդ աշակերտս նորա. 11Իբրև տեսին փարիսեցիքն, ասեն ցաշակերտս նորա. “Ընդե՞ր ընդ մաքսաւորս և ընդ մեղաւորս ուտԷ վարդապետն ձեր”: 12Իսկ Յիսուս իբրև լուաւ, ասԷ ցնոսա. “Ոչ Է պիտոյ բժիշկ կարողաց, այլ հիւանդաց: 13Երթա՛յք, ուսարո՛ւք, զի՛նչ Է՝ Զողորմութիւն կամիմ և ոչ զզոհ. զի ոչ եկի կոչել զարդարս, այլ զմեղառորս”:

14Յանժամ մատեան առ նա աշակերտքն Յովյաննու և ասեն. “Ընդե՞ր մեք և փարիսեցիքն պահեմք յաճախ, և քո աշակերտքդ ո՛չ պահեն”: 15ԱսԷ ցնոցա Յիսուս. “ՄիթԷ մա՛րթ ինչ իցԷ մանկանց առագաստի սուգ առնուլ, մինչ փեսայն ընդ նոսա իցԷ. այլ եկեսցեն աւուրք, յորժամ բարձցի ի նոցանԷ փեսայն և ապա պահեսցեն”: 16Ոչ ոք առկանԷ կապերտ անթափ ի վերայ հնացեալ ձորձոյ, զի առնու ելանԷ զլռութիւն նորա ի հանդերձեն, և ևս չար պատառումն լինի: 17Եւ ոչ արկանեն գինի նոր ի տիկս հինս, ապա թԷ ոչ՝ տիկքն պատառին, և գինին հեղու, և տիկքն կորնչին. այլ արկանեն զգինի նոր ի տիկս նորս, և երկոքին պահին”:

18Մինչդեռ նա զայս խօսԷր ընդ նոցա, ահա իշխան մի մատուցեալ երկիր պագանԷր նմա և ասԷր. “Դուստր իմ արդ ևս վախճանեցաւ. այլ եկեալ դիցես զձեռն քո ի վերայ նորա. և կեցցԷ”: 19Յարեաւ Յիսուս և գնաց զկնի նորա աշակերտքն հանդերձ: 20Եւ ահա կին մի տեռատես երկոտասանամեայ մատուցեալ յետոյ՝ մերձեցաւ ի դրօշակ հանդերձի նորա. 21Քանզի ասԷր ի մտի իւրում, թԷ միայն մերձենամ ի հանդերձս նորա. փրկիմ: 22Իսկ Յիսուս իբրև դարձաւ և ետես զնա, ասԷ, քաջալերեաց, դուստր, հաւատք քո կեցուցին զքեզ. և փրկեցաւ կինն ի ժամԷն յայնմանԷ: 23իբրև եկն Յիսուս ի տուն իշխանին և ետես զփողարսն և ամբոխ յոյժ, 24ասԷ ցնոսա. “Ի բա՛ց գնացԷք. զի ոչ եթԷ մեռեալ Է աղջիկդ, այլ ննջԷ”: 25Եւ ծաղր առնԷին զնա: Եւ իբրև ել ամբոխն ի բաց՝ եմուտ, կալաւ զձեռանԷ նորա, 26և յարեաւ աղջիկն: եւ ել համբաւս այս ընդ ամենայն երկիրն ընդ այն:

27Եւ մինչդեռ անցանԷր ընդ այն Յիսուս, զհետ եղեն նորա կոյրք երկու, աղաղակԷին և ասԷին. “Ողորմեա՛ց մեզ, որդի՛ Դաւթի”: 28Եւ իբրև եկն ի տուն, մատեան առ նա կոյրքն. և ասԷ ցնոսա Յիսուս. “Հաւատա՞յք, եթԷ կարող եմ առնել ձեզ զայդ”: 29Ասեն ցնա. “Այո՛, ՏԷ՛ր”: Յանժամ մերձեցաւ յաչս նոցա և ասԷ “Ըստ հաւատաց ձերոց եղիցի՛ ձեզ”: 30Եւ բացան աչք նոցա. և սաստեաց նոցա Յիսուս և ասԷ. “Զգոյշ կացԷք, մի՛ ոք գիտասցԷ”: 31Եւ նոքա ելեալ համբաւեցին զնա ընդ ամենայն երկիրն ընդ այն:

32Եւ յելանելն նոցա արտաքս՝ ահա մատուցին առ նա այր մի համր դիւահար: 33Եւ յելանել դիւին՝ խօսեցաւ համրն, և զարմացան ժողովուրդքն և ասեն թԷ՝ “Եւ ոչ երբԷք երևեցաւ այսպիսի ինչ յԻսրայելի”: 34Իսկ փարիսեցիքն ասԷին, թԷ՝ “Իշխանաւն դիւաց հանԷ դա զդևս”:

35Եւ շրջԷր Յիսուս ընդ ամենայն քաղաքս և ընդ գեօղս, ուսուցանԷր ի ժողովուրդս նոցա և քարոզԷր զաւետարանն արքայութեան, և բժշկԷր զամենայն ախտս և զամենայն հիւանդութիւնս ի ժողովրդեանն: 36Եւ տեսեալ զժողովուրդսն՝ գթացաւ ի նոսա, զի Էին աշխատեալք և ցրւեալք իբրև զոշխարս, որոց ոչ իցԷ հովիւ: 37Յայնժամ ասԷ զաշակերտսն իւր. “Հունձք բազում են, և մշակք սակաւ: 38Արդ աղաչեցԷ՛ք զՏԷր հնձոց, զի հանցԷ մշակս ի հունձս իւր”: