32. ԱՌԱԿ ՈՐՈՄԱՆ (Մատթ. ԺԳ. 24-30)

24“Երկնքի արքայութիւնը նմանուեց ﬕ մարդու, որ իր արտի մէջ բարի սերմ սերմանեց։ 25Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնաﬕն եկաւ և ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց։ 26Եւ երբ ցորենը բուսաւ ու պտուղ տուեց, ապա երևաց և այն որոմը։ 27Տանտիրոջ ծառաները մօտեցան ու ասացին նրան. “Տէ՛ր, չէ՞ որ քո արտի մէջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեﬓ որտեղի՞ց է այդ որոմը”։ 28Եւ տէրն ասաց նրանց. “Թշնաﬕ մարդ է արել այդ”։ Ծառաները նրան ասացին. “Կաﬔնո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն”։ 29Եւ տէրը նրանց ասաց. “Ո՛չ, ﬕ գուցէ որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անէք։ 30Թողէ՛ք, որ երկուսն էլ ﬕասին աճեն ﬕնչև հունձը, և հնձի ժամանակ ես հնձողներին կ’ասեմ՝ նախ այդ որոմը քաղեցէ՛ք և դրանից խուրձեր կապեցէ՛ք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէ՛ք իմ շտեմարանների մէջ”։