33. ՎԱՍՆ ԶՏԱՂԱՆՏՍՆ ՏԱԼՈՅ (Մատթ. Իե. 14-31)

14Այր մի մարդ գնացեալ տար աշխարհ՝ կոչեաց զծառայս իւր և ետ նոցա զինչս իւր: 15Ումեմն ետ հինգ քանքար և ումեն՝ երկուս և ումեն՝ մի, իւրաքանչիւր ըստ իւրում կարի, և գնաց: 16Չոգաւ վաղվաղակի՝ որ առ զհինգն, գործեաց նոքօք և շահեցաւ այլ ևս հինգ: 17ՆոյնպԷս և որ զերկուսն՝ շահեցաւ այլ ևս երկուս: 18Եւ որ զմին առ՝ գնաց, փորեաց զերկիր և թաքոյց զարծաթ տեառն իւրոյ: 19Յետ բազում ժամանակի գայ տԷր ծառայիցն այնոցիկ և առնԷ համարս ի մԷջ նոցա: 20Եւ մատուցեալ՝ որ զհինգ քանքարն առ՝ մատոյց այլ ևս հինգ քանքար և ասԷ. “ՏԷ՛ր, հինգ քանքար ետուր ցիս, արդ աւասիկ հինգ այլ ևս քանքար ի վերայ շահեցայ”: 21ԱսԷ ցնա տԷրն իւր. “Ազնի՛ւ, ծառայ բարի և հաւատարիմ, որովհետև ի սակաւուդ հաւատարիմ ես, ի վերայ բազմաց կացուցից զքեզ. մուտ յուրախութիւն տեառն քո”: 22Մատուցեալ և որոյ զերկուս քանքարսն առեալ Էր, և ասԷ. “ՏԷ՛ր, երկուս քանքարս ետուր ցիս աւասիկ երկուս ևս այլ քանքարս, զորս ի վերայ շահեցայ”: 23ԱսԷ ցնա տԷրն իւր “Ազնի՛ւ, ծառայ բարի և հաւատարիմ, որովհետև ի սակաւուդ հաւատարիմ ես, ի վերայ բազմաց կացուցից զքեզ. մուտ յուրախութիւն տեառն քո” 24Մատուցեալ և որոյ զմի քանքարն առեալ Էր, և ասԷ. “ՏԷ՛ր, գիտԷի, զի այր մի խիստ ես, հնձես՝ զոր ոչ սերմանեցեր, և ժողովես՝ ուստի ոչ սփռեցեր: 25Երկեայ, գնացի և թաքուցի զքանքարն քո յերկրի. արդ աւասիկ քոյդ ցքեզ”: 26Պատասխանի ետ տԷրն և ասԷ ցնա. “Ծառա՛յ չար և վատ, գիտԷի՛ր, եթԷ հնձեմ՝ ուստի ոչ սերմանեցի, և ժողովեմ՝ ուստի ոչ սփռեցի. 27պարտ Էր քեզ առկանել զարծաթդ իմ սեղանաւորս, և եկեալ ես տոկոսեօք պահանջԷի զիմն: 28Արդ առԷք ի դմանԷ զքանքարդ և տուք այնմ, որ ունիցի զտասն քանքարն: 29Զի ամենայնի, որ ունիցի՝ տացի և յաւելցի. և որ ոչն ունիցի, և զոր ունիցին՝ բարձցի ի նմանԷ: 30Եւ զծառայդ անպիտան հանԷք ի խաւարն արտաքին. անդ եղիցի լալ և կրճել ատամանց”: