10. ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԵՐԻՑ ՄԱՆԿԱՆՑՆ (ԴանիԷլ Գ. 26-35, 42-45)

26Օրհնեալ ես, Տէ՛ր, ﬔր հայրերի՛ Աստուած, յաւիտեանս գովեալ և փառաւորեալ է քո անունը, 27որովհետև դու արդար ես այն աﬔնի մէջ, որ բերեցիր ﬔզ վրայ, քո բոլոր գործերը ճշմարիտ են, քո ճանապարհները՝ ուղիղ, և քո բոլոր դատաստանները՝ արդար. 28դու ըստ աﬔնայնի արդար արեցիր այն, ինչ արեցիր ﬔր և ﬔր հայրերի սուրբ քաղաք Երուսաղէﬕ նկատմամբ, որովհետև ճշմարտութեամբ և արդար կերպով արեցիր այս բոլորը ﬔր ﬔղքերի պատճառով, 29քանի որ քո դէմ ապստամբելով՝ ﬔղանչեցինք և անօրէնութիւն գործեցինք. ﬔնք առաւել ﬔղանչեցինք նրանով, որ 30քո պատուիրանները չլսեցինք։ Չպահեցինք քո պատուիրանները և այնպէս չարեցինք, ինչպէս պատուիրեցիր ﬔզ, որպէսզի լաւ լինէր ﬔզ համար. 31այն ամէնը ինչ բերեցիր ﬔզ վրայ և այն ամէնը, ինչ արեցիր ﬔր նկատմամբ, արդա՛ր դատաստանով արեցիր։ 32Մեզ մատնեցիր ﬔր անօրէն, խիստ և ապստամբ թշնաﬕների, բոլոր երկրների աﬔնից աւելի անիրաւ և չար թագաւորի ձեռքը։ 33Իսկ այժմ չենք կարող բանալ ﬔր բերանները, որովհետև ﬔնք՝ քո պաշտօնեայ ծառաները, ամօթահար եղանք և նախատինք կրեցինք։ 34Բայց դու, յանուն քո անուան, ﬔզ իսպառ ﬕ՛ լքիր, ﬕ՛ ցրիր քո ուխտը 35և ﬕ՛ հեռացրու քո ողորմութիւնը ﬔզանից. 42ամօթով ﬕ՛ թող ﬔզ, այլ ﬔզ հետ վարուիր ըստ քո հեզութեան, ըստ քո ﬔծ ողորմութեան, Տէ՛ր, 43փրկի՛ր ﬔզ ըստ քո հրաշալի գործերի և փա՛ռք բեր քո անուանը։44Թող ամօթով ﬓան բոլոր նրանք, ովքեր չարիք են պատճառում քո ծառաներին. թող ամաչեն իրենց բոլոր բռնութիւններից, նրանց զօրութիւնը թող խորտակուի, 45և թող ճանաչեն, որ դու ես ﬕակ Տէր Աստուածը և փառաւորեալը ողջ տիեզերքում”։