14. ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐՏԻՉ (Մատթ. Գ. 1-12)

1Այն օրերին Յովհաննէս Մկրտիչը գալիս է քարոզելու Հրէաստանի անապատում և ասում. 2“Ապաշխարեցէ՛ք, որովհետև երկնքի արքայութիւնը մօտեցել է”։ 3Սա՛ է այն մարդը, որի մասին Եսայի մարգարէի բերանով ասուեց. “Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցէ՛ք նրա շաւիղները”։ 4Եւ ինքը՝ Յովհաննէսը, ուղտի մազից զգեստ ունէր և կաշուէ գօտի՝ իր մէջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի ﬔղր։ 5Այն ժամանակ նրա մօտ էին գնում բոլոր երուսաղէմացիները, ամբողջ Հրէաստանն ու Յորդանանի շրջակայքի ժողովուրդը, 6մկրտւում էին նրանից Յորդանան գետում և խոստովանում էին իրենց ﬔղքերը։ 7Եւ նա տեսնելով սադուկեցիներից և փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտութեանը, ասաց նրանց. “Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկութիւնից։ 8Այսուհետև ապաշխարութեան արժանի գործեր կատարեցէ՛ք. 9և ﬕ՛ յաւակնէք ասել դուք ձեզ, թէ՝ Աբրահամը ﬔր հայրն է. ասում եմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից էլ Աբրահաﬕ որդիներ դուրս բերել. 10որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրուած։ Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տայ, կտրւում և կրակն է գցւում։ 11Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարութեան համար, բայց ով գալիս է ինձնից յետոյ, ինձնից աւելի հզօր է, և ես արժանի չեմ հանելու նրա կօշիկները. նա կը մկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով. նա, 12որի քամհարը իր ձեռքում է, և կը մաքրի իր կալը, ցորենը կը հաւաքի իր շտեմարանում և յարդը կ’այրի անշէջ կրակով։