15. ՅԻՍՈՒՍԻ ՄԿՐՏՈՒԵԼԸ (Մատթ. Գ. 13-17 )

13Այն ժամանակ Յիսուս Գալիլիայից Յորդանան եկաւ, Յովհաննէսի մօտ՝ նրանից մկրտուելու։ 14Իսկ Յովհաննէսն ընդդիմացաւ նրան ու ասաց. “Ի՛նձ պէտք է, որ քեզնից մկրտուեմ, և դու ի՞նձ մօտ ես գալիս”։ 15Յիսուս պատասխանեց և ասաց նրան. “Թո՛յլ տուր հիմա, որովհետև այսպէս վայել է, որ ﬔնք կատարենք Աստծու ամէն արդարութիւն”։ Եւ ապա նրան թոյլ տուեց։ 16Եւ երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ. և ահա երկինքը բացուեց նրան, և նա տեսաւ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի և գալիս էր իր վրայ։ 17Եւ ահա՝ ﬕ ձայն երկնքից, որ ասում էր. “Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը”։