7. ՅԻՍՈՒՍԸ ՆԱԶԱՐԷԹՈՒՄ (Մատթ. Բ. 19-23)

19Երբ Հերովդէսը վախճանուեց, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երևաց Յովսէփին Եգիպտոսում և ասաց. 20“Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանն ու իր մօրը և վերադարձի՛ր Իսրայէլի երկիրը, որովհետև ﬔռան նրանք, որ այդ մանկան մահն էին ուզում”։ 21Եւ Յովսէփը վեր կացաւ, առաւ մանկանն ու մօրը և եկաւ Իսրայէլի երկիրը։ 22Իսկ երբ լսեց, թէ Արքեղայոսը թագաւորել է Հրէաստանի վրայ իր հօր՝ Հերովդէսի փոխարէն, վախեցաւ այնտեղ գնալ. և երազի մէջ հրաման առնելով՝ գնաց Գալիլիայի կողﬔրը 23և եկաւ բնակուեց Նազարէթ կոչուող քաղաքում, որպէսզի կատարուի մարգարէների խօսքը, թէ՝ Նազովրեցի պիտի կոչուի։