8. ՓԱՐԻՍԵՑԻՆ ԵՒ ՄԱՔՍԱՒՈՐԸ ( Ղուկ. ԺԸ. 10-14 )

10,Երկու մարդ տաճար ելան աղօթքի կանգնելու. մէկը՝ փարիսեցի, ﬕւսը՝ մաքսաւոր։ 11Փարիսեցին կանգնած էր ﬔկուսի և, ինքն իրեն, այս աղօթքն էր ասում. “Աստուած իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպէս՝ յափշտակողները, անիրաւներն ու շնացողները, և կամ ինչպէս այս մաքսաւորը. 12այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից”։ 13Իսկ մաքսաւորը կանգնած էր ﬔկուսի և չէր իսկ կաﬔնում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը և ասում. “Աստուա՛ծ, ների՛ր ինձ՝ ﬔղաւորիս”։ 14Ասում եմ ձեզ, սա՛ իջաւ իր տունը արդարացած, ոչ թէ ﬕւսը. որովհետև, ով որ բարձրացնում է իր անձը, կը խոնարհուի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կը բարձրացուի։