Գաղափարները թե գորշ ծուխ ունեն

Գաղափարները թե գորշ ծուխ ունեն,
Թե մաքուր այրում,
Թե սրբեր ունեն, թե անառակներ՝
Որպես հավելում.
Գաղափարների համար ընկնո'ւմ են
Թևավորները,
Բերքը հաղթության գետնամածներն են
Հաճախ վայելում:
1984թ.