Գիտի' Աստված, որ իմ հոգսը երգս չէ

Գիտի' Աստված, որ իմ հոգսը երգս չէ,
Հենց էն գլխից խեղված սիրո վերքս չէ,
Ինձ ու երկրիս միքիչ շնչե՜լ թողնեին,
Մնացածը՝ փառք ու պարգև՝ պետքս չէ...
1986թ.