ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

1919 - 2006

     Կապուտիկյան Սիլվա (Սիրվարդ) Բարունակի (ծնվել է 20. 1. 1919-ին Երևանում) - հայ բանաստեղծուհի, հասարակական գործիչ:
1941-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:
1950-ին Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները:

 

     1970 - Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ:
     1980 - Վրաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր աշխատող:
     1994 - Հայաստանի ԳԱԱ անդամ:
     1944-ին հրատարակվել է Սիլվա Կապուտիկյանի առաջին գրքույկը՝ "Երկու զրույց", այնուհետև 1945-ին "Օրերի հետ", 1947-ին "Զանգվի ափին", 1949-ին "Այս իմ երկիրն է", 1951-ին "Իմ հարազատները" (1952-ին ռուս.հրտ. "Սրտաբաց զրույց", ԽՍՀՄ պետական մրցանակ) ժողովածուները:
     Կապուտիկյանի ստեղծագոտծության մեջ միշտ կենտրոնական տեղ է գրավել հայրենիքի թեման, որը գնալով խոարցել է "Մտորումներ ճանապարհի կեսին" (1961), "Յոթ կայարաններ" (1966), "Դեպի խորքը լեռան" (1972) ժողովածուներում: Այստեղ արտացոլվել են հայ ժողովրդի պատմական ճանապարհի փիլիսոփայությունը, նրա հավատը ապագայի հանդեպ, նրա ստեղծագործ էությունը:
     Կապուտիկյանի ստեղծագոտծության հիմնական թեմաներից է սերը. նրա քնարերգությունը սիրո հոգեբանության յուրօրինակ արտահայտություններից է հայ պոեզիայում:
     Սփյուռքի գաղթավայրերում կատարած շրջագայությունից հետո Կապուտիկյանը գրել է "Քարավանները դեռ քայլում են" (1964), "Խճանկար հոգու և քարտեզի գույներից" (1976) և այլ ուղեգրություններ:
     Սիլվա Կապուտիկյանը հեղինակ է նաև մանկական բանաստեղծությունների:
     Հանդես է գալիս ժամանակի կարևորագույն խնդիրներն արծարծող հրապարակախոսական հոգվածներով:
     Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: ՈՒնի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու: ԽՍՀՄ պետական (1952), Հայաստանի պետական (1988), Նոսիդեի անվան միջազգային (Հռոմ, 1989) մրցանակներ: