ԿՈՄԻՏԱՍԻՆ

Մենք չիմացանք,
թե ինչ երգեցիր
օտար Փարիզի հոգեբուժարանում…
Բայց նվնվոցը դու դարձրիր լաց,
հանապազօչ հաց,
տնքոցն հիվանդի` հորովել, հո՜, հո՜…
Եվ հիմա թեկուզ Լենկթեմուրը գա,
Էլ չենք հեծկլտա
թալանված մեր ապերջանկությամբ.
մի բահ էլ նր ուսին կդնենք,
որ նա էլ երգի.
հորովել, հո՜, հո՜…