ԱՐԾՎԻ ԹԵՎԵՐՈՎ

 Անվերջ քայլել եմ ուզում
Սիրտս բանալ եմ ուզում
Մի հարազատ, մոտ մարդու
Դարդս պատմել եմ ուզում
Նստել հոգնած մի քարի
Վիշտս ցրել եմ ուզում
Նայել երկնի անհունին
Անհագ թռչել եմ ուզում
Առնել թեւեր արծվի
Թռչել մտքով էությամբ
Թռչել Էրգիրս կարոտի,
Շնչել, արբել բնությամբ
Ու գիրկն ընկնել երազի
Թռչել, թռչել ու գնալ...
Իմ թեւերով արծվի
Երկնի մովում վերանալ...

12.02.2005, Բրյուսել