ՀԱՅՐԵՆԻՔ

Այստեղ՝
Մեր բարդու ծառին
են ծնվել
Այս զույգ
Սպիտակ արագիլները,
Այստեղ են իրենց
Աչքերը բացել,
Այստեղ են նրանք
Թռչել սովորել,
Նրանց այստեղ է
Մայրը գուրգուրել
Հողմից, անձրեւից
Կրծքով պաշտպանել,
Այստեղ էլ նրանց
Ծննդավայրն է կոչվել
Ու հայրենիքը,
Եվ ո~ւր էլ գնան
Այս զույգ, սպիտակ
Արագիլները,
Ինչքան դեգերեն
Օտար ափերում,
Անհուն կարոտով
Նորից ետ կգան,
Մեր բարդու ծառին
Նրանք վեր կգան: