ՍՐՏԻՍ ՎԵՐՔԸ

 Իմ մեջ գարնան հովեր ունեմ
Դեռ չծնված երգեր ունեմ
Ու իմ սրտի մի անկյունում,
Թաքուն պահած վերքեր ունեմ,
Իմ մեջ կարոտ ունեմ մի լուռ,
Հողս է դարձել ծովից մի բուռ
Ազգս ծվեն-ծվեն արվել,
Աշխարհով մեկ է սփռվել,
Իմ մեջ զայրույթն է ցասումի
Ու վրեժի ծարավը խենթ
Իմ մեջ ոխն է իմ պապերի
Խաչքարերն անձեռակերտ
Իմ մեջ հավատն է գալիքի
Փուչ, անօրեն այս աշխարհում
Հանձնում եմ լոկ աստծո դատին,
Չարին չկա երբեք ներում

2003, Բրյուսել