ԲԱՐԴԻՆ

 Կուզեմ շրջել, շրջել անվերջ
Կուզեմ անվերջ երգեր երգել
Բարդու խշշոցը չունի վերջ
Նա չի սիրում երբեք լռել
Աղմուկ է սիրում սրտիս պես
Նոր երգ է տալիս աշխարհին,
Մեծ երգիչ է դարձել ասես
Հնօրյա, խշշացող բարդին

1968