ԱՆԻ

 Անի՛, կգամ մի օր ուխտի
Մայր տաճարում մոմեր վառեմ,
Որ քո ամեն ավեր քարի
Իմ արցունքով նրանց շաղեմ:
Մատաղ անեմ Մայր տաճարում
Պատերիդ տակ խունկ խնկարկեմ
Հազար ու մի եկեղեցուդ
Ավեր փառքը գեթ վայելեմ:
Արդյոք ո՞վ է մեզ անիծել
Հեռվից կարոտն առնենք միմյանց
Անգամ քարն է լեզու առել
Խոսում փառքը մեր նախնյաց,
Դարեր ի վեր ասպատակվեց.
Էլ սելջուկ թուրք, էլ պարսիկ...
Բայց ոչ ոք քեզ գեթ չտիրեց,
Հզոր էիր, անառիկ
Այսօր, երբ դու ավերվել ես
Թալանվել ես ահավոր
Թեկուզ ավեր էլ գերող ես,
Նույնքան գեղ ու թեւավոր:
Անի՛, մի օր երբ աշխարհում
Արդարություն թեւածի,
Հեռվից կգան որդիներդ
Ու շունչ կտան քարերիդ
Միայն հոգով ուժեղ լինենք
Կգա մի օր օրն այդ լույս
Աստված մեծ է, ե՛կ հավատանք
Ու աղոթենք լիահույս...

2003