ՄՈՒՍԱ

 Ասում եմ.
- Մուսա, ժամանակ չունեմ
Քիչ հետո կգաս,
Երբ պարապ լինեմ
Նեղանում է նա
Տխուր հեռանում...
Խղճում եմ նրան
Ու հետ եմ կանչում,-
- Ի՞նչ ես նեղանում
Իմ խելոք ընկեր,
Մարդ կա պարապ
Օրը չի անցնում,
Մարդ էլ կա՝
Գործից աչքը չի բացում

1985