ԻՄ ՄԵՋ ՄԻԱՅՆ

Մի փնտրիր ինձ
Որտեղ չկամ,
Որտեղ սին է
Ու անկենդան,
Որտեղ չկա
Տենչանք, կարոտ,
Որտեղ չկա
Սեր կրակոտ,
Ինձ մի փնտրիր
Որտեղ չկամ.
Ինձ փնտրիր դու
Միայն իմ մեջ,
Իմ մեջ միայն
Դու ինձ գտիր: