ԱՅՐՎԱԾ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ

 Ափսոսացի,
Որ ծնվել եմ
Ու բաժինս
Դո՛ւ եղար,
Ափսոսացի,
Որ լռել եմ
Այսքան
Երկա~ր ու երկա~ր...
Ա~խ որտեղի՞ց
Հանդիպեցիր
Այսքան
Դահիճ, դժնդեմ
Հացս արցունքով
Շաղախեցիր
Հերիք այսքան
Համբերեմ
ԱՆցավ կյանքս
Բան չմնաց
Գարուններս
Էլ ետ չեն գա
Խորտակվել է
Նավակն հույսիս
Ու հույսի լույս
Էլ չկա...

1988