ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԸ

 Սիրո խոսքեր շատ եմ լսել
Որ շշնջան իմ ականջին,
Բայց ցնորք է միշտ թվացել
Հրաշք սերն իմ առաջին
Չեմ տենչացել ուրիշ մի սեր,
Ես իմ սիրով եմ ուրախ
Թիթեռի պես չեմ թռչկոտել
Ծաղկից ծաղիկ, աջ ու ձախ
Հավատարիմ եմ միշտ եղել
Ու վայելել սերն իմ միակ,
Դավաճանին խարազանել.
Սերը չի սիրում խարդավանք
Սերը Աստծո տված զարդն է
Համն է արար աշխարհի,
Առանց սիրո կյանքն ունայն է,
Մութ գիշեր է տաղտկալի:
Փայփայեցե՛ք սերը, մարդիկ,
Որ սերը սեր միշտ ծնի
Ա՛յս է կյանքի միակ գաղտնիք,
Ու թալիսմը հավերժի:

2004, Բրյուսել