ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՀՐԱՇՔ ՏԵՍԻԼՔԻ

 Մի ամբողջ կյանք միասին անցանք
Այսպես էլ ոչինչ - ոչինչ չհասկացա
Ես քեզ սիրեցի ամբողջ էությամբ,
Պատասխան երբեք-երբեք չստացա.
Անիմաստ ու փուչ իմ կյանքն անցավ
Տվայտանքներով լի ու անպատասխան
Ճակատագրի հետ լուռ հարմարվեցի,
Ա~խ, խաբված էի չարաչար, դաժան
Դու ծախել էիր, ծախել ուրիշին
Գարունները մեր ջերմ սիրով լցված
Այսօր մենակ եմ, անտեր, մոլորված
Ծով հուշերն են լոկ իմ սրտում ծյուրված
Թարմ են հուշերս, թարմ են ու այրող
Քայլում եմ ճամփով մեր այգին տանող
Իմ առաջին սիրով ես տարված
Կարոտն է բերել քաղցր հուշ դարձած
Ահա՛ մեր բարդին, մեր սիրո վկան
Մեկ էլ աստղերն անհուն երկնքի
Երբ սիրտս էր դողում տերեւի նման
Մեր տաք համբույրից մատաղ շուրթերի:
Մինչեւ այսօր էլ դեռ փայփայում եմ
Չխունացող միակ սերն իմ կյանքի
Բարդուն ես հենված դեռ սպասում եմ
Սպասում եմ հրաշք տեսիլքի
Այս հույսն է միայն ինձ պահում այսօր
Գիտե՛մ, դու կգաս գլխահակ մի օր
Թեեւ անհաս ես, ինձանից հեռու,
Երբե՛ք չի մարել հավատն իմ հոգու:

2004, Բրյուսել