ԿՈՐՑՐԱԾ ԱՉՔԵՐ

 Նվիրում եմ եղբորս՝ սեւաչյա Աղասարի հիշատակին
Մի զույգ աչքեր
Շողաց իմ դեմ
Մի զույգ աչքեր
Ու գարուն,
Արեւն այնտեղ
Այլ փայլ ուներ
Սեւ աչքերում
Այդ խոհուն,
Հիմա նրանք
Աստղեր դարձել
Համբարձվել են
Վեր՝ երկինք,
Ու բարձունքից
Մեզ են նայում
Աչքերն այդ
Գեղեցիկ:

2002