ՀԱՅՐ ԻՄ

 Նվիրում եմ իմ թանկագին հորս հիշատակին
Պարտական եմ քեզ
Հայր իմ սիրասուն
Պարտական եմ քեզ
Ես իմ գոյությամբ
Ամբողջ էությամբ
Անսահման սիրով,
Իմ նվիրումով,
Մտքի թռիչքով,
Որ ստացել եմ
Քեզնից գեներով
Պարտական եմ քեզ:
Պարտական եմ քեզ
Ես իմ բարությամբ
Հավատարմությամբ
Մարդկանց սիրելու
Իմ կարողությամբ
Պարտական եմ քեզ
Հայր իմ արդար
Սրբություն իմ վես
Իմ հոգու տաճար
Այսօր դու չկաս
Մենակ եմ անտեր,
Սիրտս է ավեր
Կարոտն է խեղդում
Կարոտը ձայնիդ
Խոհուն հայացքիդ
Թվում է ահա
Ուր որ է կգաս,
Թեեւ հեռու ես
Ինձանից, անհաս
Փնտրում եմ հայր իմ
Փնտրում ամենուր
Փնտրում եմ մոլոր
Հայր իմ, հայր իմ
Հայր իմ թանկագին
Չունեմ այս կյանքում
Քեզնից մտերիմ.
Հեկեկում եմ լուռ
Գլուխս դրած
Քո հողաթմբին
Դու շիրմաքարիդ
Նկարից թաքուն
Մազերս ես շոյում
Նայում եմ երկար
Ժպտացող դեմքիդ
Համբուրում եմ լուռ
Նկարդ արդեն
Դարձած քարեղեն
Խոր հոգոց քաշում
Կամաց շշնջում
- Ինձ հետ ես, հայր իմ,
Քնած թե արթուն,
Իմ խոհերի մեջ
Ու ոչ մի ուժ ինձ
Չի կարող զատել
Քեզանից երբեք
Անբաժան ենք մենք
Հար ու հավիտյան
Հայր իմ, հայր իմ
Հայր իմ, իմ անգին
Հայր իմ թանկագին:

2004, Բրյուսել