ՀԱՅԵՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՐԲԱՌՆԵՐԸ

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ

Հայկանուշ ՄԵՍՐՈՊՅԱՆ

բ.•.թ.

Հայերենի •իտական ուսումնասիրության համար կարևորելով բարբառներում առկա լեզվական իրողությունները՝ իրանա•ետ Ռ. Աբրահամյանը շուրջ մեկ դար առաջ •րում է. “Ամեն մի ինտելի•ենտ անձնաւորութիւն կարիք կը զ•այ •աղափար կազմելու իւր մայրենի լեզուի ամբողջութեան մասին. այդ •աղափարը կարելի է կազմել միայն բարբառաբանութեան տուեալներից” (Ռ. Աբրահամեան, Ի՞նչ կերպ հնարաւոր է հայերէնի •իտական ուսումնասիրութիւնը, “Արարատ”, 1912, ապրիլ, էջ 364-377)։

Քերովբէ Պատկանեանը 1869 թ. “Ուսումնասիրութիւն հայոց լեզուի բարբառների մասին” ռուսերեն աշխատության մեջ •ան•ատվում է, թե բարբառները անհետանում են՝ տեղի տալով Աստրախան-Երևանեան բարբառին, որ •րաբարի բառարաններում տեղ չ•տած “հայ բարբառների բառամթերքը նոյնպէս խիստ արա• նուազում է և սպառնում է անհետ կորչել մօտաւոր ապա•այում”:

Գրական լեզվի զար•ացման պայմաններում թուլանում են բարբառների հետա•ա •ոյատևման հիմքերը, վտան• է առաջանում դրանց անհետացման: Ներկայումս լեզվական այդ հարստության պահպանման •ործում մեծ դեր կարող են կատարել հայրենակցական միությունները: Ինչպես իրավացիորեն նկատում է Հովհ. Թումանյանը, “ժողովրդական բարբառներից օ•տվելը ոչ թե դատապարտելի է, այլ հենց դա է բնական ճանապարհը կայտառ ու կենդանի լեզու ստեղծելու”: Իրապես, բարբառային խոսքը միևնույն տարածքով միավորված հանրության մեջ կայտառ ու կենդանի շփում է ստեղծում և համատեղում նրանց հարազատության ջերմ կապով:

Ներկայիս հայրենակցական միությունները, ըստ լեզվական, բարբառային հաղորդակցության, կարելի է բաժանել մի քանի խմբի. ա) հայրենակցական միություններ, որոնց անդամները պահպանել են բնօրրանը և հաղորդակցվում են մայրենի բարբառով, բ) միություններ, որոնց անդամներն ապրում են բնօրրանում, սակայն կորցրել են մայրենի բարբառը, •) հայրենի բնօրրանը կորցրած, սակայն մայրենի բարբառը պահպանած միություններ, դ) միություններ, որոնք կորցրել են և՛ բնօրրանը, և՛ մայրենի բարբառը:

ա) Հայրենակցական միություններ, որոնց անդամները պահպանել են բնօրրանը և հաղորդակցվում են մայրենի բարբառով: Այդպիսի միություններից են՝ “Արցախ”, “Ջրաբերդ” (Արցախ, Մարտակերտ), “Վարանդա” (Արցախ, Հաթերք), “Տավուշ”, “Թումանյան”, “Նոյեմբերյան”, “Հանուն Գու•արաց աշխարհի”, “Սյունիք”, “Կյորես”, “Սիսական” (ըստ “Աշխահացույցի”՝ Երնջակ, Ճահուկ, Վայոց ձոր, Գեղարքունիք, Սոդք, Աղահեճք, Ծղուկ, Հաբանդ, Բաղք, Ձորք, Արևիք, Կովսական •ավառները): Նշված միություններից “Արցախի”, “Ջրաբերդի”, “Վարանդայի” մայրենի բարբառը Ղարաբաղի բարբառն է: “Տավուշ”, “Սյունիք”, “Կյորես”, “Սիսական” հայրենակցական միությունների խոսվածքները Ղարաբաղի բարբառի խոսվածքներից են: “Թումանյան”, “Նոյեմբերյան”, “Հանուն Գու•արաց աշխարհի” միությունների հաղորդակցության միջոցը Արարատյան բարբառի Լոռու խոսվածքն է:

Հր. Աճառյանը 1899 թ. “Արարատ” ամսա•րում •րում է. “Անծանօթ մնացած բարբառ մը չէ Ղարաբաղի բարբառը. ընդհակառակը՝ Տփղիսի բարբառին հետ՝ •րականութեան ամենէն աւելի ծանօթացած հայ բարբառներէն մէկն է. այս բարբառով •րուած աշխատութեանց ամբողջութիւնը կարող է փոքրիկ մատենա•րութիւն մը կազմել”։

-Ում ճյուղին պատկանող Ղարաբաղի բարբառը լեզվական ընդհանրություններ ունի “ս” ճյուղի Հադրութի, Շաղախ-Խծաբերդի և Ուրմիայի, “լ” ճյուղի Մարաղայի բարբառների և Գորիսի, Կապանի, Ղազախի, Գանձակի, Հավարիկի և այլն ենթաբարբառների հետ։ Ըստ Մակար Բարխուդարյանի “Արցախ” աշխատության՝ Ղարաբաղում ապրում են նաև Ղարադաղից, Նախիջևանից, Խոյից և այլ վայրերից •աղթածներ (Ստեփանակերտի Վարազաբուն •յուղում, Հադրութում, Ջանյաթաղում՝ Ղարադաղից, Նախիջևանիկում՝ Հին Նախիջևանից, Մեհտիշենում, Սարդարաշենում, Նորա•յուղում, Մարտունու Սպիտակաշենում՝ Խոյից և այլն)։

Չնայած •րական հայերենի մեծ ազդեցությանը՝ Ղարաբաղի բարբառն այսօր իսկ կենսունակ է։ Այդ բարբառով այժմ խոսվում է ԼՂՀ-ում, Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի որոշ տարածքներում, Չարենցավանում, Աբովյանում և այլուր։ Ղարաբաղի բարբառի մաս են կազմում Տավուշի, Իջևանի, Կարմիրի խոսվածքները, որոնցով այսօր խոսում են 200-300 տարի առաջ Ղարաբաղից վերաբնակվածները։ Անցյալ դարի վերջին Ղարաբաղի բարբառի սահմանները ձ•վում էին մինչև Բաքու և Սում•այիթ, Գանձակ, Գետաշեն և Դաշտային Ղարաբաղի տարածքով մեկ։

բ) Միություններ, որոնց անդամներն ապրում են բնօրրանում, սակայն կորցրել են մայրենի բարբառը “Երևան և երևանցիներ”, “Քանաքեռ-Զեյթուն”, “Մեղրի”, “Վիրահայեր”: Նշված միություններից առաջին երկուսի մայրենին Երևանի խոսվածքն է, որն այսօր կրելով •րական հայերենի զորեղ ազդեցությունը՝ մասամբ մոռացվել է և վերածվել ժողովրդախոսակցական հայերենի: Գրական լեզվի ազդեցությունը կրել է հատկապես մայրաքաղաքը: Շրջաններում Երևանի բարբառը առավել պահպանված է:

Բարբառա•իտական •րականության մեջ Երևանի բարբառ լեզվաբանական եզրը ընդունված է կոչել Արարատյան անունով (տե՛ս Հ. Աճառեան, “Հայերէն •աւառական բառարան”, Թիֆլիս,1913, էջ 25): Այն հայոց լեզվի հնա•ույն տարբերակներից է, որի հետքերը •տնում ենք հին աղբյուրներում՝ սկսած 13-րդ դարից: Առաջինը դրանցից Վարդան Բարձրաբերդցին է: Երևանի բարբառով է •րված նաև 17-րդ դարի վաճառական Զաքարիա Ա•ուլեցու “Օրա•րությունը” (տե՛ս Զաքարիա Ա•ուլեցի, “Օրա•րություն”, Երևան, 1938): Երևանի բարբառի առաջին •րավոր աղբյուրներից են նաև 1675 թ. Մարսելում հրատարակված “Արհեստ համարողութեան” և 1687 թ. Վենետիկում լույս տեսած “Պարզաբանութիւն” աշխատությունները:

Արարատյան բարբառը դարեր շարունակ եղել է Այրարատ, Գու•արք նահան•ների, նաև հարակից վայրերի բնակչության հիմնական մասի հաղորդակցության միջոցը: Այս բարբառով են խոսել Արևելյան Հայաստանի կենտրոնական մասում, Նախիջևանում, Աստապատում, Գաբեղյանքում (Կաղզվան), Ճակատքում (Սուրմալու), Խանլարում, Շահումյանում և այլուր: Արարատյան բարբառով խոսող բնակավայրեր կան Վրաստանի Մառնեուլի շրջանում (տե՛ս Ս. Բաղդասարյան-Թափալցյան, “Արարատյան բարբառի խոսվածքները Հոկտեմբերյանի շրջանում”, Երևան, 1973, էջ 15):

Հետա•այում բազմաթիվ •աղթեր պատճառ են դարձել նշված տարածքներում նաև այլ բարբառներով խոսվելու: Բնակչության տեղաշարժերը, Շահ-Աբասի մեծ •աղթը, այնուհետև 1827 թ. ռուս-պարսկական պատերազմները փոփոխում են բարբառի տարածման սահմանները՝ մեծ հետք թողնելով բարբառի վրա:

Ներկայումս Արարատյան բարբառը ընդ•րկում է ՀՀ բազմաթիվ բնակավայրեր՝ Աշտարակի (Փարպի, Օշական, Մուղնի, Սաղմոսավան, Կոշ), Էջմիածնի (Դոխս, Դաշտ, Շահումյան, Ծաղկունք, Փարաքար, Գեղակերտ, Հայթաղ, Ամբերդ, Արևաշատ), Արմավիրի (Նալբանյան, Գետաշեն, Տանձուտ, Վարդանաշեն, Փոքր Շահրիար, Արազափ, մասամբ Մար•արա), Նաիրիի (Դովրի), Կոտայքի շրջանները: Արարատյան բարբառի խոսվածքների ամենամեծ տարածքն ընդ•րկում է Լոռին:

Մինչև վերջերս բարբառա•իտական •րականության մեջ ընդունված էր Վայոց ձորի բնակավայրերից Եղե•նաձորը, Արենին, Խաչիկը, Գնիշիկը, Աղավնաձորը, Ռինդը, Չիվան, Արփին, Հորսը, Գնդեվազը և Կեչուտը նույնպես համարել Երևանի բարբառին պատկանող խոսվածքներ: Ա. Վարդանյանը “Վայոց ձորի խոսվածքների լեզվաաշխարհա•րական բնութա•իրը” աշխատության մեջ նշված բնակավայրերի խոսվածքները դասում է Արարատյան և Ջուղայի բարբառների միջև և կոչում է Վայոց ձորի միջբարբառ (Տե՛ս Արտակ Վարդանյան, “Վայոց ձորի խոսվածքների լեզվաաշխարհա•րական բնութա•իրը”, Երևան, 2004):

Բջնին, Արզականը, Ալափարսը Հրազդանում և Գեղամավանը, Դդմաշենը, Ծաղկունքը Սևանում նույնպես մտնում են Արարատյան բարբառի սահմանների մեջ: Ընդհանուր առմամբ Արարատյան բարբառով հիմնականում խոսում են նրանք, ում հաջողվել է բնօրրանում մնալ: Շահ-Աբասի բռնա•աղթին ենթարկվածներից շատերը, չմոռանալով մայրենի բարբառը, 400 տարի հետո կրկին ներ•աղթում են Հայաստան և բնակություն հաստատում Արարատում, Նոր Կյանքում, Մուսալեռում, Արևիկում և այլուր:

Երևան քաղաքի խոսվածքը Արարատյան բարբառի հիմնական խոսվածքն է: Քանաքեռի, Առինջի, Ջրվեժի, Նորք և Կոնդ թաղամասերի հիմնական բնակչությունը բնիկ է, և նշված վայրերում առավելապես մաքուր է պահպանվել Արարատյան բարբառը (տե՛ս Ռ. Մարկոսյան, “Արարատյան բարբառը”, Երևան, 1989, էջ 34-47):

Երևանի խոսվածքի հիմնական օրրանը Նորքն է (= “նորատունկ այ•ի”, սեռ.՝ Նօրքա), որ այժմ Երևանի թաղամասերից մեկն է: Մինչև 20-րդ դարի 30-ական թթ. այն առանձին մի •յուղ էր, որը քաղաքի՝ Շըհարի հետ կապվում էր մի արահետով: Նորքի խոսվածքն ու բանահյուսությունը ժամանակին բավականին տարբերվել են քաղաքի խոսվածքից ու բանահյուսությունից:

Երևանի խոսվածքն այսօր հաղորդակցության միջոց է նաև վերջին տասնամյակներում մայրաքաղաք և նրան հարակից բնակավայրեր փոխադրված բազմաթիվ բարբառախոսների համար:

Երևանցիներ ապրում են՝ Թիֆլիսի Հավլաբար թաղամասում, Բյուրականի Երևանի մայլայում, Պարսկաստանի Սպահան քաղաքում և այլուր, որոնք հաղորդակցվում են մայրենի բարբառով: Ինչպես նկատելի է, Երևանի բարբառը մոռացվել է միայն Երևան քաղաքում:

“Մեղրի” հայրենակցական միության “ս” ճյուղին պատկանող Մեղրիի հարուստ բարբառը •ոյատևել է մինչև 1900-1920 թթ.: Հետաքրքիր է, որ Մեղրիի բարբառին բավականին մոտ Կարճևանի բարբառը այսօր իսկ կենսունակ է և ծառայում է որպես հաղորդակցության միջոց միայն Կարճևան •յուղում: Շրջանի մյուս •յուղերը, որոնք ժամանակին հաղորդակցվել են Մեղրիի բարբառով, այսօր խոսում են բարբառային երան•ավորում ունեցող •րական-ժողովրդախոսակցական հայերենով:

Եթե “Վիրահայերի միասնության” օրրանը դիտարկենք Թբիլիսին, ապա պետք է ասել, որ քաղաքաբնակ վիրահայերը ևս կորցրել են իրենց մայրենի՝ Թիֆլիսի բարբառը և այսօր խոսում են ժողովրդախոսակցական հայերենով: Բավականին լավ ուսումնասիրված Թիֆլիսի բարբառը իր ամբողջական արտացոլումն է •տել Սայաթ-Նովայի, Գ. Սունդուկյանի ստեղծա•ործություններում և Պետերմանի (“Թիֆլիզի բարբառի ուսումնասիրութիւն”, 1867 թ.) ու Թոմսոնի ուսումնասիրություններում:

•) Միություններ, որոնք կորցրել են բնօրրանը, սակայն պահպանել են բարբառը: “Նախիջևան”, “Սուրմալու-Ի•դիր”, “Շարուր”, “Սասուն-Տարոն”, “Էր•իր”, “Բա•րևանդ”, “Նի•-Ապարան”, “Էրզրում”, “Բասեն”, “Շիրակ”, “Ջավախք”, “Ախալցխացիներ”, “Համշեն”, “Սևան”, “Շահումյան-Գետաշեն”, “Արծվաշեն”, “Գարդման” (Ղազախ, Թովուզ), “Բոլնիս-Խաչեն” (վերաբնակներ Մարտակերտի շրջանի Ղազանչի •յուղից: Այս •յուղից են տեղափոխվել նաև Վրաստանի Դաղիթ •յուղի բնակիչները):

Ինչպես նկատելի է, այս ենթախմբում քանակական •երազանցություն ունեն Կարնո բարբառը որպես հաղորդակցության միջոց ունեցող միությունները: Դրանք են՝ “Շիրակ”, “Էրզրում”, “Բասեն”, “Ախալցխացիներ”, “Ջավախք”:

“Կը” ճյուղի Կարնո բարբառի կենտրոնը Կարինն էր: Բարբառի սահմանները տարածվել են մինչև Խնուս, Երզնկա, Գյումուշխանե։ Կարնո բարբառի խոսվածքներով են խոսել Կարսի, Բասենի, Նարմանի, Խոտրջուրի, Բաբերդի, Սպերի հայերը։

Կարնո բարբառի մասին մատենա•րական առաջին վկայության հանդիպում ենք 8-րդ դարում։ Ստեփանոս Սյունեցին, վերլուծելով Թրակացու քերականությունը, խոսում է ծայրա•ավառային բարբառների՝ “զբառսն զեզերականս”, մասին և հիշատակում է նաև “զՍպերացն”, այսինքն՝ Սպերի խոսվածքն իբրև բարբառ։

13-րդ դարում Հովհաննես Երզնկացին Թրակացու քերականությանն անդրադառնալիս հաստատում է Սյունեցուն, և ինքն էլ իր հերթին խոսում այս բարբառի մասին։ 17-րդ դ. Հակոբ Կարնեցին, որպես այդ տարածքի բարբառակիր, իր շարադրանքում դրսևորում է հարազատ բարբառի ազդեցությունը։

1887 թ. ռուս լեզվաբան Թոմսոնը “Լեզվաբանական հետազոտություններ” հոդվածաշարում համառոտակի անդրադառնում է Ախալցիխեի խոսվածքին։

1827-28 ռուս-թուրքական պատերազմից հետո այդ տարածքի բնակիչների մեծ մասը տեղաշարժվել է դեպի Արևելյան Հայաստան և Վրաստան՝ մասնավորաբար Ախալցիխե, Ախալքալաք, Թբիլիսի։ Այսօր էլ Ախալցիխեի, Ախալքալաքի և Բո•դանովկայի շրջանի հայկական •յուղերը խոսում են Կարնո բարբառի համապատասխան խոսվածքներով (բացառությամբ Մուշից •աղթած Հեշտիա, Թորիա, Ուժմանա, Դիլիֆ և Փոկա •յուղերի)։

Այժմ Կարնո բարբառը Գյումրիի և մերձակա շրջանների՝ Արթիկի, Ախուրյանի, Աղինի բնակիչների խոսակցական լեզուն է։ Կարնո բարբառը կրող •յուղեր կան նաև Թալինի, Արա•ածի և այլ շրջաններում։ Կարմիրի շրջանի Մարտունի •յուղի բնակիչները ևս խոսում են Կարնո բարբառով. •յուղի բնակիչները 1827-28 թվականներին •աղթել են Կարսի Փալդրվան •յուղից և պահպանել են հարազատ բնակավայրի լեզուն՝ չնայած շրջակա բնակչության այլախոսվածք լինելուն:

Թալինի Նոր կամ Փոքր Արթիկ •յուղում Հառիճից տեղափոխվածները խոսում են Կարնո բարբառի Շիրակի խոսվածքով:

Կարնո բարբառը պահպանել են բասենցիները, որոնք ապրում են՝ Բուժականում (1915 թ. Վերին Բասենի Ալիճա•րակ •յուղից •աղթածներ), Գեղաձորում, Լեռնապարում, Արուճում (այստեղ կան նաև Մակուի վերաբնակիչներ)։ Արուճի խոսվածքն այսօր մեծապես կրել է Արարատյան բարբառի ազդեցությունը, չնայած բասենցիները պահպանել են Կարնո բարբառին բնորոշ բաղաձայնների հնչերան•ը։

Կարսեցիները ևս լավ պահպանել են բարբառը, որոնք ապրում են՝ Թալինում, Գեղադիրում (1827 թ. Կարսի Քյաքաչ), Կապուտանում (1918 թ. Կարսի Չոլախլու), Արարատի շրջանի Ուրցաձորում (Կարսի Քյուրա•դարան) և այլուր:

Եղեռնից մազապուրծ համշենցիները, կորցնելով իրենց բնօրրանը, բնակություն հաստատեցին լիովին օտար լեզվական միջավայրում, սակայն չձուլվեցին և մինչև օրս խոսում են մայրենի բարբառով: Ճորոխի հովտում բարձրաբերձ լեռներով շրջապատված Համշեն •ավառը ամբողջապես հայաբնակ է եղել։ Հր. Աճառյանը “Համշենի բարբառը” •րքում •րում է, որ թուրքերը մտնում են այս •ավառը և ավեր ու ջարդ սփռելով ստիպում ժողովրդին մահմեդականություն ընդունել։ Համշենահայերը, հատկապես սև•ետցիները (ի դեպ, Աբխազիայում կա Չյորնայա րեչկա հայաբնակ •յուղ), դիմադրում են, շատերը կոտորվում են, մնացած մասը թողնում է Համշենը, հասնելով մինչև Նիկոմեդիա, մյուս մասն էլ՝ Սև ծովի արևելյան ափերը։

Այսօր մահմեդականություն ընդունած համշենահայերը ապրում են Համշենում, Տրապիզոնում, Սամսոնում, Օրդուում, Ճանիկում և այլուր: Չ•աղթած հայությունը հեռացել է արմատներից, մոռացել ազ•ային պատկանելությունը, չնայած խոսում է Համշենի բարբառով և իրեն համշենցի է կոչում։

1915 թ. հետո բա•րևանդցիները բնակություն են հաստատել մասնավորաբար Ապարանի, Մարտունու, Թալինի •յուղերում և ներկայումս խոսում են Մուշի բարբառի Ալաշկերտի խոսվածքով: Բարբառախոս մշեցիներ և բա•րևանդ-ալաշկերտցիներ ապրում են Մաստարայում, Ոսկեթասում, Հացաշենում, Գառնահովիտում, Եղնիկում, Սուսերում, Ցամաքասարում (Ցրոնք), Մելիք•յուղում, Վարդաբլուրում, Հարթավանում (Ման•ասար, Երիցու •յուղ, Խըտըր, Դիտամ և այլն), Ապարանի շրջանի Արա•ածում (•յուղում 1828-30 թթ. Մուշից, Ալաշկերտից •աղթածների բարբառով են խոսում փոքրաթիվ սասունցիները՝ մոռանալով իրենց բարբառը), Լուսա•յուղում, Սարալանջում, Չքնաղում և այլուր։ Չքնաղ •յուղում 1827 թ. Մուշի տարբեր տարբեր •յուղերից •աղթածների հետ ապրում են ղարաբաղցիներ, որոնք մոռացել են մայրենի բարբառը և այսօր խոսում են Մուշի բարբառով։ Մինչև օրս էլ •յուղի մեծերը նրանց կոչում են կարաբաղի տոյմ։

Արևմտյան Հայաստանից •աղթածները Արևելյան Հայաստանում հաճախ իրենց բնակավայրերը հիմնել են բացառապես համա•յուղացիներով և նոր բնակավայրի անունը կոչել հնով։ Նման վայրերում բարբառները կենսունակ են:

Մուշի բարբառը հաղորդակցության միջոց է նաև “Սասուն-Տարոն” հայրենակցական միության անդամների համար: “Սասուն-Տարոն”, նաև “Էր•իր” կազմակերպություններին հարազատ է Սասունի բարբառը, որն այսօր խոսվում է Թալինի և Աշտարակի շրջանի բացառապես սասունցիներով բնակեցված •յուղերում: Իրենց բարբառը մաքուր պահած սասունցիներ ապրում են՝ Դավթաշենում (քրդամանցիներ), Դիանում (կոփեցիներ), Ահա•չիում (խուլփեցիներ), Լեռնարոտում (•լեցիներ, հերթինցիներ, տալվորիկցիներ), Ուջանում (Հազզօ//Հըզզօ քաղաքից 1915 թ. •աղթածներ), Կաքավաձորում (Հազզո-Խաբլջոզ •ավառակում •տնվող Տն•ետ •յուղից, մասամբ նաև Մուշից), Դաշտադեմում (Սասունի դաշտադեմցիներ, խութեցիներ), Թալինի Ա•արակում (սասունցիներ և մշեցիներ), Վերին և Ներքին Բազմաբերդում, Իրինդում (Խութից, Սեմալից, Գյարմալից, Հավատորիկից, Դաշտադեմից, Իշխանձորից •աղթածներ), Աշնակում (տալվորիկցիներ, մըչ•եղցիներ, փիշընցիներ, սևիդցիներ, սեմալցիներ), Շղարշիկում (հավատորիկցիներ, մոտկանցիներ), Կաթնաղբյուրում (իշխանձորցիներ և փեթարցիներ), Տեղերում (Դըղըր) և այլն։

Նշված բնակավայրերում ապրում են նաև 1915 թ. Մուշից և Տարոնի դաշտի այլ բնակավայրերից բռնա•աղթվածներ, որոնց համար ևս հաղորդակցության միջոց է Սասունի բարբառը։

1828-29 թթ. արծափցիները բնակություն են հաստատում Սևանի ավազանում, Ծովա•յուղում, Հրազդանի շրջ. Մեղրաձորում, Նաիրի շրջ. Արա•յուղում: Չնայած •րական արևելահայերենի մեծ ազդեցությանը՝ նշված բնակավայրերը որոշ փոփոխություններով պահպանել են մայրենի բարբառը:

Կողբից, Ի•դիրից 1918 թ. •աղթածները բնակություն են հաստատել Մասիսի շրջանի Գետափ, Հոկտեմբերյանի Մր•աշատ •յուղերում և մասամբ պահպանել մայրենի բարբառը:

դ) Միություններ, որոնք կորցրել են և՛ բնօրրանը, և՛ մայրենի բարբառը: Այդպիսի միություններից են՝ “Վասպուրական”, “Զեյթուն պատմամշակութային միություն”, “Արծվաբույն-Զեյթուն”, “Ադանա”, “Արաբկիր”, “Խարբերդ”, “Բա•րատունիներ”: Անիի հայերը նախ բնակություն են հաստատել Ղրիմում, ապա՝ Նոր Նախիջևանում: Նրանցից շատերը անցել են Սուչավա, ստեղծել են Հուն•արահայ •աղութը: Անիի շրջակա •յուղերի վերաբնակների հետնորդներն այսօր ապրում են նաև Ծաղկահովիտում:

Վանի ինքնապաշտապանական մարտերից հետո վասպուրականցիները շարժվել են տարբեր ուղղություններով: Քաղաքաբնակները հիմնականում բնակություն են հաստատել Երևանում, Թիֆլիսում: Շատերը մեկնել են օտար երկրներ: Վանի նահան•ի բնակչության մեծ մասը նախ անցել է Իրաք, բնակություն հաստատել Բաղդադում և այլ քաղաքներում: Հայաստանի խորհրդայնացումից հետո շատերը ներ•աղթել են և բնակություն հաստատել Արարատի մարզում, ինչպես նաև Թալինում, Ապարանում, Վարդենիսում և այլուր: Վանեցիներ ապրում են՝ Ոսկեհատում (Արծկեի Առնջկույս •յուղից, Արճեշից 1915 թ. •աղթածներ, նաև ռշտունցիներ՝ վռշիկներ: Արծկեից տեղահանված ռշտունցիներ կան Աղձքում, Վարդենիսի շրջանի Տրետուքում)։ Ձորափցիների զ•ալի մասը տեղահանվել է 1915 թ. Վանա լճի հյուսիսային ափերից՝ պատմական Քաջբերունիքից՝ մասնավորաբար՝ Արծկեի •յուղերից (ավելի մանրամասն տե՛ս Հ. Մեսրոպյան, Արա•ածոտնի մարզի բարբառային ընդհանուր պատկերը, “Էջմիածին”, 2005, հունիս, էջ 108-117):

Այսպիսի լայնածավալ ընթացքը պատճառ է դարձել Վանի հանրության մասնատման և բարբառի մահացման: Վանի բարբառը, հայտնվելով •րական լեզվի խոսակցական տարբերակի, ինչպես նաև ավելի ուժեղ բարբառախոս միավորների շրջապատման մեջ, աստիճանաբար տեղի է տվել և մոռացվել:

Հաճախ Վանի և Մուշի շրջակա տարածքների •աղթականները հաստատվել են միևնույն բնակավայրում, որտեղ տեղի է ունեցել բարբառների փոխազդեցություն՝ •րական-ժողովրդախոսակցական արևելահայերենի ազդեցությամբ: Այդպիսի բնակավայրպերից են Թալինը, Ապարանը, Քուչակը, Վարդենիսը, Արե•ը և մի շարք •յուղեր:

Ադանայի հայերը թրքախոս են եղել՝ չնայած իրենց լեզվում ունեցել են բազմաթիվ հայերեն բարբառային բառեր:

Արաբկիր քաղաքի խոսվածքը էականորեն տարբերվել է շրջակա •յուղերի՝ Աղն, Անջրդի, Ծա•, Ամբրկա, Շեպիք, Հոնար •յուղերի խոսվածքներից: Մոտ 35-40 հազար հայ բնակչություն ունեցած արաբկիրցիները ցրվել են աշխարհով մեկ և մոռացել իրենց բարբառը: Երևան քաղաքի Արաբկիր թաղամասում վերահաստատված արաբկիրցիների լեզուն կրել է •րական արևելահայերենի ազդեցությունը և ամբողջովին ձուլվել:

Խարբերդի նահան•ի Հապուսի, Իչմէ, Ախսա, Շեյխաճի, Մուզուր օղլի, Աղմրզե, Առողիկ, Աղնցիք, Գոմք, Գեղվանք, Սարբուլի, Գայլու, Հողէ, Մուռի, Վարդաթիլ, Փարչանչ, Խույլի, Կարմըրէ, Դատեմ, Մորենիկ, Քեսրիկ (<Կայսրիկ), Սորսըրէ, Եղե•ի, Խոլա•եղ, Բազմաշեն, Չոր Գեղ, Նեքիրեկ, Ինսոր, Էրզուրուկ, Արփավուտ, Ախոռ, Ալիշամ, Կատասիկ •յուղերի բնակիչները ևս սփռվել են աշխարհով մեկ և մոռացել մայրենի բարբառը: Դեռևս 1890 թ.-ից խարբերդցիները սկսել են •աղթել Կիլիկիա և Ամերիկա: Խարբերդի Հաբուսի //Հաբուսու •յուղացիներ կան Արարատի շրջանի Արմաշ •յուղում, որոնք արդեն լիովին մոռացել են մայրենին:

Այսպիսով՝ օրըստօրե անխուսափելի է դառնում որոշ բարբառների լիովին անհետացումը: Լեզվական այդ հարստությունը կարող է պահպանվել բարբառային քարտեզա•րման միջոցով, որի իրականացմանը կարող են օժանդակել նաև հայրենակցական միությունները: