ՀԱՑԸ ՍՈՒՐԲ Է

“Հացը սուրբ է”, “Էս սուրբ հացը վկա”, “Հացն ու գինին՝ Տեր կենդանին” արտահայտություններն ունեն կրոնական հիմք։

Տերունական աղոթքում ասում ենք. “Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր”։ Հացի սուրբ լինելու խորհուրդը հաստատվում է նաև Վերջին ընթրիքի ժամանակ՝ սուրբ հաղորդությամբ, երբ Հիսուս Քրիստոս վերցնում է հացը, օրհնում և տալիս աշակերտներին, ասելով՝ “Առէ՛ք, կերա՛յք, այս է մարմինն իմ” (Մատթ. 26. 28)։ Ապա մատուցում է սուրբ հաղորդության գինին՝ որպես տերունական արյան խորհուրդ (Մատթ. 26.27-28)։

Հացի երկնատուր լինելու մասին հանդիպում ենք նաև Հին ուխտում։ “Այդ գիշեր թող ուտեն կրակի վրա խորոված միսը, այն թող ուտեն բաղարջ հացով ու դառն խոտերով” (Ելից, 12.8)։ “Յոթը օր բաղարջ հաց կուտեք, առաջին իսկ օրից ձեր տնից կվերացնեք թթխմորը” (Ելից, 12.15)։

Հացը աստվածային պարգև է, որի մասին հայոց Խորհրդատետր-Պատարագամատույցում գրված է. “Որով զհացս օրհնեալ մարմին ճշմարտապէս արասցես Տեառն մերոյ և Փրկչին Յիսուսի Քրիստոսի”։

Ընդհանրական եկեղեցին, ինչպես և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, սուրբ հացը համարում են Քրիստոսի մարմնի խորհրդանշանը։ Ագաթանգեղոսն այն կոչում է “եկեղեցու օրհնյալ հաց”, որը սուրբ պատարագի խորհրդակատարությամբ փոխակերպվում է Հիսուս Քրիստոսի մարմնի։

Սուրբ նկանակը և դրա տարատեսակները գրական հայերենում ունեն տարբեր բառանվանումներ՝ նշխար, մաս, սուրբ հաղորդության հաց, բաղարջ, բոկեղ և այլն։ Հայերենի բարբառներում կան նշված բառերին հոմանիշ բառեր և հնչյունական տարբերակներ։

ա)Նշխար. պահլավերեն բառ է. նշանակում է կտորտանք, փշուր։

Սուրբ նշխարը սբ. պատարագի ժամանակ կիրառվող սբ. հաղորդության նյութերից (հաց ու գինի) մեկն է։ Այն խաչելության կամ տնօրինական այլ խորհրդի պատկերով փոքր, բոլորաձև, նուրբ, անթթխմոր հաց է, որ երկու երեսին ունի մակագրություն՝ Հիսուս Քրիստոս։ Հընթացս սբ. պատարագի սբ. հաղորդության հացը Սուրբ Հոգու ներգործուն զորությամբ այլակերպվում է Կենաց Բանին՝ Հիսուսի մարմնին, որ ակնածանքով ճաշակվում է հաղորդվողի կողմից։ Սբ. նշխարի աստվածային փոխակերպման մասին հավաստում են նաև մեր սուրբ հայրերը՝ Խոսրով Անձևացին, Ներսես Լամբրոնացին, րիգոր Տաթևացին և այլք։

6-10 սմ տրամագիծ և 5-7մմ բարձրություն ունեցող նշխարը թխում են թիթեղի վրա՝ մինչև վարդագունելը։

Առաքելական կանոնների համաձայն՝ սուրբ պատարագի հացը պատրաստվում է նույն օրը և թարմ վիճակում բարձրացվում է ս. սեղան, որը հավատացյալներին է բաժանվում պատարագիչ քահանայի ձեռքով։ Տնօրհնեքի, հոգեհանգստի կամ քահանայական դասին կարելի է տալ նախապես պատրաստված նշխար։ Տաղավար տոներին, երբ հաղորդվողների մեծ բազմություն է լինում, պատրաստվում են առավել մեծ նշխարներ։ Հայերենի բարբառների մեծ մասին բնորոշ են նշխար բառի հնչյունական տարբերակները, օրինակ, նըշխարք, Ախալցխա, Առտիալ, որիս, Խարբերդ, Կռզեն, Կարին, Կարճևան, Համշեն, Մեղրի, Մուշ, Շամախի, Ջուղա, Սեբաստիա, Սալմաստ, Թիֆլիս, Ղարաբաղ, նըշխարքյ, Մոկս, Շատախ, Վան, նըխշարք, Բուլանըխ, Ալաշկերտ, Երևան, Ուրմիա, Ալիճագրակ, Բիթլիս, նըխշարքյ, Մանդան, նըխշա’’քյ, Արտամետ, նըշխարկ, ելիեգուզան, Սաղդուն, ոմք, նըխշար, Էգնախոջա, Բադնոս, նախշար, Մալաթիա, նըշխար, Բուրդուր, Սվեդիա, Աչաջուր, անձա, Արմտլու, նիխշարք, Նոր Նախիջևան, նիշխարք, Երզնկա, Պոլիս, Ռոդոսթո, Նիկոմեդիա, նիշխարքյ, Մարաղա, նիշխար*, Ասլանբեգ, նըխշարկ, Արծափ, յաբոլներ, Կարս, Խութ, նըխշա’’րքյ, Աղավնատուն, Խոյ, նըշխա’’րք, Տիգրանակերտ, նըշխօրք, Ագուլիս, Տանակերտ, Բեյլան, նըշղարք, Ախալքալաք, Բեժանո, նիշխուր, Սվեդիա, նիշխօր, Մարաշ, նէշխօյ, Հաջըն, Զեյթուն, նէշխոր, նէշխօյք, նէշխօրք, Զեյթուն և այլն։

Նշխար բառի փոխարեն Համշենի բարբառի Ճանիկ, Սամսոն, Օրմօնքօյ բնակավայրերում գործածելի են ջաշագ, Բուլանըխում՝ բանձրահեմ և նըշօշ, Մարաղայում՝ մանանա, Սասունում՝ պարծրարիգ հոմանիշները։ Ղարաբաղի բարբառի մանկական բառապաշարին բնորոշ է ժամի տատա արտահայտությունը։ Շատ սակավաթիվ բարբառային տարածքներում, օրինակ, Ոզիմում, Ղափանի Ներքին և Վերին Խոտանանում նշխար բառի բարբառային զուգաբանություն գրանցված չէ։

Նշխար բառն ունի նաև “սրբոց մասունքներ” իմաստը։

բ) Մաս. Հունարեն անտիդորոն (անտի- հակա, փոխարեն, դորոն - նվեր, պարգև) նշանակում է նվերի փոխարեն, այսինքն՝ սուրբ հաղորդության նշխարի փոխարեն։ Սուրբ սեղանի վրա բարձրաստիճան հոգևորականի կողմից օրհնված նշխարի փշուրները կոչվում են մաս։ Ովքեր սուրբ պատարագին չեն հաղորդվում, սուրբ սեղանից անմասն չմնալու համար հաղորդության փոխարեն մաս են ստանում: Մասը բաժանելիս քահանան ասում է. “Սա եղիցի մաս և բաժին քեզ”, այսինքն՝ մասնակից լինես սուրբ հաղորդության հացին և նրա շնորհին։

Հայերենի բարբառներում մաս հասկացությունը որպես սուրբ հաղորդություն է ընկալվում Բուլանըխում, Կռզենում, Ղարաբաղում, Ղարադաղում, Սուչավայում, իսկ որպես մաս է ընկալվում Այնթափում, Ադանայում, Պոլսում և այլուր։ Մասը Վանում կոչում են պանցրաց, իսկ մասնըվել-ն ունի հաղորդվել իմաստը: Պոլսի և Մալաթիայի բարբառներում մաս բառով կազմվում է երդման արտահայտություն՝ Խաչ որ, մաս որ ես չէի:

որիսի խոսվածքում անմասն կամ ամաս(ն)ը նշանակում է “առանց հաղորդություն ստանալու”:

գ) Բաղարջ և բոկեղ. այս հացատեսակները ևս ունեն կրոնաեկեղեցական հիմք և անեկ ու անթթխմոր են։ Յուղով կամ ռուպով թխված կլոր կամ մանեկաձև փափուկ հացի այս տեսակները թխում են հատկապես կաղանդին և պահում են մինչև Տյառնընդառաջ՝ այդ օրը բաժանելու համար: Եթե նշխար բառը հիմնականում հանդիպում է հնչյունական տարբերակներով, ապա բաղարջ-ը ի հայտ է բերում բազմաթիվ բառային հոմանիշներ։

Հայերենի բարբառներին բնորոշ են բաղարջ բառի հնչյունական տարբերակներ և հոմանիշներ։ Օրինակ, բ՚աղարջ, Մուշ, բ՚աղաջ, Կոդակ, Լոռի, Կարին, բ՚աղաճ, Հաղպատ, բաղաճ, Շավարշավան, բաղջ, Նոր Ջուղա, բաչուք, Ակն, պաղարջ, Սասուն, պաղարճ, որիս, Շամախի, Մըշկեղ, պա’’ղարճ, Հաթերք, Կոճերեր, պա’’ղաօրճ, Շատախ, պաղա’’րճ, Վահան, պա’’ղաճ, Այնթափ, պա’’ղա’’րճ, Նավուր, պա’’ղա’’րչ, Ուրմիա, պա’’ղա’’ճ, ետազատ, պաղաջ, Աղավնաձոր, պաղաճ, Տանակերտ, Կարճևան, Կաքավաբերդ, պաղաչ, Երզնկա, Խարբերդ, պէղարճ, Օրդուբադ, պէղաճ, Քարագլուխ, Շուշի, պու’’ղու’’ռճ, Վան, փաղարչ, Մալաթիա, կըլօջ, Հազզո, Խոսրովավան, Իշխու, Փսանք, Բուլանըխ, կըլօճ, Դիադին, Տեղեր, Արճակ, Ամբերդ, Սուրմալու, կուլիկ, Բեժանո, չօ՚՚րա’’գ, Համշեն, գյա’’թա’’, Վան, կըրկէնէ, Ղափան, կըրկենի, Շամուտ, փուռնիկ, Ծաղկունք, Շահումյան, կաթնահունց, Քանաքեռ, Կաղզվան, կըթնահունց, Չափար, բ՚օմբի, Կարճևան, պուդարջա, Համշեն, փիդէ, Ռոդոսթո, լօխում, Ալաստան, ճըղըցպաղարճ, Խնձորեսկ, յաղօվ հուօաց, Բեյլան, ըշկըվը, Քոփ, բիշի, Մարաղա, ֆըտըիր, Հազզո և այլն։

Բաղարջ բառին հոմանիշ բոկեղ բառը բարբառներում հնչյունական տարբերակներ չունի և հանդես է բերում միայն բառային զուգաբանություններ։ Ինչպես՝ պաղարճ, Զագլիկ, պէղարճ, Ճարտար, Հաթերք, բօքօն, Ջրվեժ, սիմիթ, Ռոդոսթո, պէպիկ, Փարադաշ, պօբիգ, Օրդու, տէպէգյ, Խանագահ, քյօ՚՚մբա’’, Մարաղա և այլն։

Սուրբ սեղանի վրա օրհնվող սուրբ հացի անվանումների այս բազմազանությունը վկայում է բարբառախոսների բարեպաշտության և քրիստոնեական ավանդույթի հանդեպ ունեցած նվիրվածության մասին։