ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ՝ ԹԱՆԳԱՐԱՆ – ԻՆՍՏԻՏՈՒՏ

Մատենադարանը, որպես հին ձեռագրերի թանգարան - ինստիտուտ, հիմնադրվել է 1959 թվականին:

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից Հին ձեռագրերի գիտահետազոտական հաստատություն է եւ գտնվում է քաղաքամայր Երեւանում: Այն հայերեն ձեռագրերի պահպանության եւ ուսումնասիրման աշխարհում ամենախոշոր կենտրոնն է:

  Մատենադարանում են պահպանվում ոչ միայն հայերեն, այլեւ աշխարհի տարբեր՝ հունարեն, լատիներեն, արաբերեն, պարսկերեն, ասորերեն, եբրայերեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն եւ այլ լեզուներով գրված ինքնագիր եւ ընդօրինակված ավելի քան 17.000 ձեռագրեր եւ շուրջ 300.000 դիվանական եւ արխիվային փաստաթղթեր:

Մատենադարանի Պատմութիւնը

    Մատենադարանը աշխարհի հնագոյն եւ հարուստ ձեռագրատներից է: Այստեղ հաւաքուած շուրջ 17.000 ձեռագիր մատեաններն ընդգրկում են հայ հին եւ միջնադարեան գիտութեան ու մշակոյթի գրեթէ բոլոր բնագավառները՝ պատմութիւն, աշխարահագրութիւն, քերականութիւն, փիլիսոփայութիւն, իրաւունք, բժշկութիւն, մաթեմատիկաևտիեզերագիտութիւնևտոմարագիտութիւն, ալքիմիաևքիմիա, թարգմանական գրականութիւն, գրականութիւն, վաւերագիտութիւն, արուեստի պատմութիւն, մանրանկարչութիւն, երաժշտութիւնևթատրոն եւ այլն, ինչպէս եւ պահւում են արաբերէն, պարսկերէն, յունարէն, ասորերէն, լատիներէն, եթովպերէն, հնդկերէն, ճապոներէն եւ այլ լեզուներով ձեռագրեր: Մշակութային ժառանգութեան պահպանութեան այս հաստատութիւնում կորստից փրկուել են բազմաթիւ բնագրեր, որոնք իրենց մայր լեզուով չեն պահպանուել եւ հայտնի են միայն հայերեն թարգմանութիւնները:

 Մաշտոցեան Մատենադարանի պատմութիւնը սկիզբ է առնում հայերեն գրերի գյուտով (405թ.) եւ կրում է իր իսկ հիմնադրողի՝ Մեսրոպ Մաշտոցի անունը:
Դարերի պատմութիւն ունի ձեռագիր հարստութիւնների այս կենտրոնը: Նրա հաւաքածոյի հիմքը կազմում է Էջմիածնի կաթողիկոսական ձեռագրատունը:

5ևրդ դարի պատմիչ Ղազար Փարպեցու մի վկայութիւնից տեղեկանում ենք, որ Էջմիածնի ձեռագրատունը գոյութիւն է ունեցել դեռեւս 5ևրդ դարում: Այն յատկապէս մեծ նշանակութիւն է ստանում 1441 թ. յետոյ, երբ կարթողիկոսական աթոռը Սսից (Կիլիկիա) տեղափոխւում է Էջմիածին:

    Էջմիածնում եւ նրա մօտակայքում գտնուող վանքերում սկսում են ընդօրինակուել հարիւրաւոր ձեռագրեր, յատկապէս 17ևրդ դարի ընթացքում, որոնցից շատերը այսօր էլ պահւում են Մատենադարանում. եւ աստիճանաբար Էջմիածնի վանական գրատունը դառնում է Հայաստանի ամենահարուստ գրատներից մէկը:

    1668 թ. գրուած մի յիշատակարանում տեղեկութիւններ են հաղորդւում այն մասին, որ Փիլիպոս կաթողիկոսի օրոք (1633և1655) Էջմիածնի վանքը հարստացել է բազմաթիւ գրքերով: Ձեռագրերի հայթայթման գործն աւելի լայն չափերի է հասնում Յակոբ Ջուղայեցու աթոռակալութեան տարիներին (1655և1680):

    18ևրդ դարի ընթացքում, դժբախտաբար, Էջմիածինը բազմիցս ենթարկւում է թշնամիների հարձակումների: 19ևրդ դարի սկզբներին արդէն Էջմիածնի հարուստ Մատենադարանից մնացել էին միայն աննշան քանակութեամբ ձեռագրեր:

    Արեւելեան Հայաստանը Ռուսաստանին միաւորուելուց յետոյ (1828 թ.) Էջմիածնի Մատենադարանի պատմութեան համար սկսւում է նոր շրջան: Հայ մշակոյթի գործիչներն առաւել վստահութեամբ են զբաղւում ձեռագրերի ձեռք բերման եւ կարգաւորման գործով:

    Նշանաւոր մատենագէտ Յովհաննէս արքեպիսկոպոս Շահխաթունեանը կազմում է Մատենադարանում գտնուող ձեռագրերի առաջին ցուցակը, որը ֆրանսերէն եւ ռուսերէն թարգմանութիւններով եւ ակադեմիկոս Մ. Բրոսսէի առաջաբանով լոյս է տեսնում 1840 թ. Պետերբուրգում (ցանկում համառօտակի թուարկուած է 312 ձեռագիր): Երկրորդ՝ աւելի ընդարձակ ցուցակը կազմում է Դանիէլ եպիսկոպոս Շահնազարեանը (այս ցուցակը հրատարակչի անունով յայտնի է որպէս “Կարենեան ցուցակ”, հրատ. 1863 թ., որտեղ նկարագրուած է 2340 ձեռագիր):

    Ձեռագրերի աճը Մատենադարանում առաւել մեծ չափերի է հասնում հետագայում, երբ ձեռագիր մատեանների հաւաքմամբ, պահպանմամբ եւ նկարագրութեամբ սկսում են զբաղուել նաեւ առանձին մասնագէտներ եւ հնասէրներ:

    1892 թ. Մատենադարանում կար 3158 ձեռագիր, 1897ևին՝ 3338, 1906ևին՝ 3788 ձեռագիր, իսկ Առաջին համաշխարհայինի նախօրեակին (1913 թ.)՝ 4060 ձեռագիր: 1915 թ. Մատենադարան են մտնում Վասպուրականից բերուած (Լիմ, Կտուց, Աղթամար, Վարագ, Վան եւ այլն), ինչպէս նաեւ Թաւրիզից ստացուած 1628 ձեռագիր:

    1920 թ. դեկտեմբերի 17ևին պետականացւում է Էջմիածնի Մատենադարանը: 1922 թ. ապրիլին Մոսկուայից Հայաստան են վերադառնում 4060 ձեռագիր, որ 1915 թ. Մոսկուայ էին տարուել պատերազմական արհաւիրքներից զերծ պահելու մտահոգութեամբ: Այս ձեռագրերին են միանում 1915և1921 թթ. ընթացքում հաւաքուած եւս 1730 ձեռագիր: Շուտով Մատենադարան են մուտք գործում նաեւ Մոսկուայի Լազարեան ճեմարանի, Թիֆլիսի Ներսիսեան դպրոցի, Հայկական Ազգագրական ընկերութեան, Երեւանի գրական թանգարանի եւ այլ վայրերի ձեռագիր հաւաքածուները: Զգալի քանակութեամբ ձեռագրեր են հաւաքւում նաեւ Էրզրումից, Նոր Նախիջեւանից (Դոնի Ռոստով), Աստրախանից եւ այլ վայրերից:

    1939 թ. Մատենադարանը Էջմիածնից տեղափոխւում է մայրաքաղաք Երեւան: Ձեռագրական մշակոյթի պահպանութեանը եւ ուսումնասիրութեանն առաւել զարկ տալու համար 1959 թ. մարտի 3ևին Հայաստանի կառավարութեան որոշմամբ Մատենադարանը վերածւում է գիտահետազօտական ինստիտուտի, որին կից ստեղծւում են ձեռագրերի գիտական պահպանութեան, բնագրերի ուսումնասիրման ու հրատարակութեան եւ թարգմանութեան բաժիններ: Ձեռագրերի եւ արխիւային փաստաթղթերի ցուցակագրման ու նկարագրման աշխատանքները Մատենադարանում դրուեցին գիտական հիմքի վրայ: Տարիների համառ աշխատանքի շնորհիւ այժմ Մատենադարանն իր ֆոնդերից օգտուողների տրամադրութեան տակ է դրել մի շարք ցուցակներ, մատենագիտական ուղեցոյցներ, համառոտագրութիւններ ու քարտարաններ:

    Մատենադարանի ֆոնդերն են՝ ձեռագրական, արխիւային, գրադարան եւ մամուլի բաժիններ: Մշակութային ժառանգութեան անփոխարինելի գանձերը պահպանելու, նրանց կեանքը երկարացնելու համար ստեղծուած է վերականգնման եւ վերակազմման բաժինը, մշակուած են յատուկ եղանակներ՝ օգտագործելով ժամանակակից գիտութեան ու տեխնիկայի նուաճումները:

    Մատենադարանի անձնակազմի գիտական աշխատանքները ինստիտուտի կազմակերպումից յետոյ դարձան աւելի նպատակադիր ու ծրագրուած: Բաւական է ասել, որ 1959 թուականից սկսած Մատենադարանի աշխատակիցների ջանքերով հրատարակուել են երկու հարիւրից աւելի գրքեր, որոնց մէջ կան հայագիտական մեծ արժէք ունեցող աշխատութիւններ, եւ պարբերաբար լոյս են տեսնում “Բանբեր Մատենադարանի” գիտական աշխատութիւնների ժողովածուի հատորները:

    Հայկական ձեռագրական հարստութիւնները ուսումնասիրողների առջեւ լայնօրէն բացելու, նրանց աշխատանքները դիւրացնելու նպատակով Մատենադարանում լայն ծաւալ են ստացել ձեռագրերի նկարագրման մատենագիտական աշխատանքները. 1965 եւ 1970 թթ. հրատարակուեցին Մատենադարանի հայերէն ձեռագրերի համառօտ ցուցակի Ա եւ Բ հատորները՝ ժամանակագրական, նիւթերի, պատառիկևպահպանակների, տեղանունների, անձնանունների մանրամասն օժանդակ ցանկերով:

    Իսկ 1984 թ. հրատարակուել է Մայր ցուցակի Ա հատորը: Վերջին տասնամեակների ընթացքում հրատարակուել են հայ մատենագրութեան մի շարք գործեր, որոնց թւում պատմիչներ Կորիւնի, Եղիշէի (5ևրդ դ.), Սեբեոսի, Յովհան Մամիկոնեանի (7ևրդ դ.), Կիրակոս Գանձակեցու (13ևրդ դ.) երկերը, Վրաց պատմութիւնը (Քարթլիս ցխովրեբա), յոյն փիլիսոփաներ Թէոն Ալէքսանդրացու (1ևին դ.), Զենոնի, Հերմես Եռամեծի (3ևրդ դ.) աշխատութիւնների հայերէն թարգմանութիւնները, Դաւիթ Անյաղթի (5և6ևրդ դդ.), Յովհան Որոտնեցու եւ Գրիգոր Տաթեւացու (14ևրդ դ.) աշխատութիւնները, Յովհաննէս Երզնկացու (13և14 դդ.), Խաչատուր Կեչառեցու (14ևրդ դ.), Մարտիրոս Ղրիմեցու (17ևրդ դ.), Նաղաշ Յովնաթանի, Պաղտասար դպրի (18ևրդ դ.) բանաստեղծութիւնները եւ այլն, եւ այլն: Մեծ արժէք են ներկայացնում հայերէն ձեռագրերի յիշատակարանների, մանր ժամանակագրութիւնների, պարսկերէն վավերագրերի հատորները:

    Գիտութեան զարգացումը մեր երկրում, Մատենադարանի շէնքի ընձեռած ցուցադրական հնարաւորութիւնները աննախընթաց ճանաչում են բերել հայկական ձեռագրերի այս խոշորագոյն կենտրոնին՝ մեծապէս նպաստելով ձեռագրերի հաւաքման աշխատանքներին:

    Յաճախակի են դարձել այն դէպքերը, երբ մեր երկրում եւ արտասահմանում ապրող հայերը Մատենադարանին են նուիրում իրենց մօտ պահուող հայ ձեռագրական մշակոյթի նմուշները, կորստից փրկուած մասունքները: Բաւական է յիշել Յարութիւն Հազարեանին Նիւ Եօրքից, որ նուիրել է 397 հայերէն եւ օտար լեզուներով ձեռագրեր, Ռաֆայէլ Մարկոսեանին Փարիզից, որ հայրենիքին է կտակել 37 ձեռագիր, Վարուժան Սալաթեանին Դամասկոսից, որ իր ծնողների յիշատակին նուիրել է աւելի քան 150 ձեռագիր, Արշակ Տիգրանեանին Լոս Անջելեսից, Կարպիս Ջրբաշեանին եւ Գեւորգ Բաքրջեանին Փարիզից եւ շատ ու շատ ուրիշների:

    Թանկ են հարիւրաւոր այն անձանց անունները, որոնք ունենալով լոկ մէկ ձեռագիր մատեան, դա են նուիրել. 95ևամեայ Տաճատ Մարկոսեանը Իրանի Նոր Ջուղայի Ղարղուն գիւղից 1969 թ. Մատենադարան է ուղարկել 1069 թ. Նարեկայ վանքում ընդօրինակուած մի մատեան, որի համար հիմք է եղել Մաշտոցի ձեռքով 5ևրդ դարում գրուած Աւետարանը:

    Անցեալի հայ մշակոյթի ամեն մի յուշ, ամեն մի բեկոր իր նշանակութիւնն ունի, եւ Մատենադարանի աշխատակիցները ամենայն նախանձախնդրութեամբ աշխատում են դրանք փրկել կորստից: Այդ իսկ նպատակով ծրագրուած աշխատանքներ են ծաւալված հայրենի երկրում եւ արտասահմանում մասնաւոր անձնանց մօտ պահուող ձեռագրերը հաշուառման վերցնելու ուղղութեամբ:

    Այս գործում իրենց կամաւոր մասնակցութիւնն են բերում մեր մատենագրութեան մասունքները սրբութեամբ պահպանելու գործով շահագրգռուած տարեց ու երիտասարդ շատ նուիրեալներ:

    Մատենադարանի տնօրինութիւնը մեծ կարեւորութիւն է տալիս նաեւ արտասահմանեան թանգարաններում ու գրադարաններում պահուող հայերէն ձեռագրերի մանրաժապաւէնների ձեռք բերմանը, որոնց օգտագործումով աւելի ամբողջական ու գիտական տեսակետից կատարեալ են լինում հրատարակուող բնագրերն ու հետազօտութիւնները:
_ _ _ _ _ _ _
Matenadaran.am