Իմ անվերջ
ճամփի տանջանքից
հոգնած՝
Ես ննջել էի
ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս
վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը
կանչում է
տրտում...
Եվ ես արթնացա
խնդության
ցավից .—
Գիշերվա հովն
էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն
էր դժկամ նայում
ինձ,
Մենակությունն
էր քարի պես
լռում...
1905