Տխուր մեռան
կապուտաչյա
Երազները երկնաշող.—
Գագաթներից
ես ցած իջա
Անդունդները
սիրտ մաշող...
էլ ոչ մի թև
ինձ, չի տանի
Դեպի բարձունքն
արծաթյա.
— Խենթ անկումիս
գերեզմանի
Խավարներում
ինձ գթա՛ ...
Ցուրտ է դարձյալ,
մութ՝իմ ուղին,
Սրտումս մահ
և աշուն
Մոռացել եմ
ես ամենքին,
Միայն քեզ
եմ ես հիշում...
Միայն ք՛եզ
եմ ես աղոթում,
Քո հրաշքին
անպատիր. —
Հայտնըվի՛ր
սև անապատում
—
Ամոքիր ու
ազատվիր...
1905—1907