Կանգնի՛ր, անկյալ ժողովուրդ

Կանգնի՛ր, անկյալ ժողովուրդ,
Եվ հավատա՛, և տոկա՛,
Քո վշտում կա վեհ խորհուրդ
Եվ խաչվածին մահ չկա.
Պարզվի՛ր պայծառ դեպի վեր,
Ցոլա՛ հրով անարատ,
Երկիրն մոխիր ու ավեր,
Դու, անմահ սիրտ, Արարա՛տ:
Ժամ է, ե՛լ նորից, իմ ծիրանավառ,
Զրահավորվի՛ր խանդով խնդագին,
Վառի՛ր երկունքի գիշերում խավար
Հրով մկրտված Նաիրյան հոգին...