ԶԻՆՎՈՐԸ

Մի զինվոր գնում էր պատերազմ, բայց երկու ոտքով կաղ էր։ Ուրիշ մի զինվոր ասաց նրան.

— Ով ողորմելի, այդ ո՞ւր ես գնում, այնտեղ քեզ կսպանեն, որովհետև, եթե թշնամին հարձակվի, փախչել չես կարող։

— Ով եղբայր, ես պատերազմ եմ գնում ոչ թե քեզ նման փախչելու, այլ կանգնելու, կռվելու և հաղթելու համար, — պատասխանեց նա։