Գիշերային սրճարանում,
Դևն էր քնից վեր թռել,
Ու իր երազն էր ինձ պատմում,
Որ գլխից նոր էր փախել:
Այդ երազում իմ պատկերը,
Հետազոտում էր գները,
Սուզված գնացուցակում ,
Դեռ չեմ խմում:
Վերջ ի վերջո պատվիրեցի.
Գինի՛, գինի՛, նորից գինի՛:
Կասկածամիտ մատուցողը,
Նախ և առաջ ուզեց փողը:
Սրբիչը ուսին կախած,
Ինչպես սպիտակ ակսելբանտ,
Սինին բեռի տակ ճկած,
Մատուցողը խիստ պեդանտ:
Արագ լուծեց իմ հարցերը,
Անցավ ուրիշ սեղանի,
Որտեղ քեֆ, ուրախությունը,
Վճարում էր մի քեֆչի:
Ասեց, ախպերն ի՞նչ է ուզում,
Քեֆչին նայեց իմ սեղանին,
Թե ասեր իմ գլուխն է ուզում,
Իմ գլուխը կկտրեին:
Իսկ հարևան սեղանին,
Չաղլիկն հեծած աթոռին,
Գրոհում էր սեղանը,
Հաղթող ճանաչվեց չաղը:
Սրճարանում կես գիշերին,
Հյուրասիրված առևտուր,
Իսկ չաղլիկի սեղանին,
Մի միլիոնի կերակուր:
Գինուց բնավ չարբեցի,
Ավա՜ղ ծամածռվեցի,
Գինին սարքել էր անփորձ
Ու անշնորհք գինեգործ:
Զուգարան տանող ճամփին,
Նշմարվում է արահետ,
Ո՞վ էր ասում չաղլիկին,
Ծիրան ուտեր ձկան հետ:
Մատուցողը մտածեց,
Մի բաժակ գինի փրկել,
Արհեստական ճանճ գցեց
Գինուս մեջ, որ չէի խմել:
Ճանճը մարսեցի, գնա՛ց,
Իսկ գինու փող էլ չկա՝,
Պարտությու՜ն, այսպես ասած,
Մնաս բարով, ապագա՛:
Մատուցողի գրպանից,
Քեֆչին փողը թռցրեց,
Ու ընկերոջ անունից,
Նորից կոնյակ պատվիրեց:
Մատուցողն զգաստացավ,
Իր փողերի հոտն առավ,,
Բայց իր պարտքը կատարեց,
Ու քեֆչուն նորից խաբեց:
Ու կոնյակի փոխարեն,
Թթված կոմպոտ մատուցեց,
Ասաց, “փըլիզ” անգլերեն
Ու մարդ բան չնկատեց:
Ու ոչ էս տին, ոչ էն տին,
Երազ է չորս բոլորը,
Որի թեման սոված փորին
Հորինել է Վիյոնը:
Ի՞նչ երազ է, ի՞նչ նշան,
Հսկայական մի բերան,
Ծամծմում է ուղեղս,
Թքաշաղում ներվերս:
Իմ երազը սրճարանում,
Նկարներով զարդարված,
Նկարներ, որ ցույց են բերում,
Ով՛ ինչո՞վ է հմայված:
Սրահ, որտեղ կերակուրը
Արտահայտում է իմաստ,
Մի հիմար շոյում էր փորը,
Որպես ժամանակի փաստ:
Մեկը ինչ որ բան էր կրծում,
Որ մատուցողը չկրծի,
Որ շատ զգույշ էր սպասարկում,
Որ թևերը չքերծի:
Սրահի մեջ հայտնվել է
Իմ պատկերը ցիր ու ցան,
Ցանցառամիտ կատակում է
Սրահից մեկի նման:
Էտ երազը պետք է սանձել,
Կապել սեղանի ոտից,
Քանի կռվի բուն չի դարձել,
Որ վռնդեն ինձ այստեղից:
Թե չէ խելքը ճմրթված,
Թափառում է, հռհռում,
Ու բոլոր գինով կանանց
Փեշերին է քսմսվում:
Անախորժության ծլերը
Արդեն բացում են թփերը,
Կիսահարբած մի տիկին,
Հայտնվեց լերկ հատակին:
Բայց ձևացավ շնորքով,
Ջղաձիգ շարժումներով,
Ոտքերի դիրքը փոխեց
Ու փեշերը հավաքեց:
Նայեց տարակուսանքով,
Հուրի փերի հայացքով,
Ինչպես անմեղ էություն,
Սայթակած գեղեցկություն:
Ամեն աչքս մի-մի զրո,
Համարիա սեղանի ներքո,
Ասես թատրոն եմ նայում,
Թեև քառորդն է երևում:
Իսկ այդ թատրոնի տերը
Լավ գիտի ինչ է “սերը”,
Գիտի ինչպես գայթակղել,
Գիտի գերել, նվաճել:
Նա իր դերն է կատարում
Իսկ ես փեշի թատրոնում,
Կրքերը պա՜րզ բնակա՛ն,
Հարյուրի կեսի նման:
Հալհլվում է անկարգապահ
Իմ երազը ինչպես մոմ,
Իսկ մերկացած ազդրի վրա
Դաճված է մի բառ “Wеlcome”:
Մի անգամ էլ կարդացի
Քանի փեշը քշտած էր,
Վելքոմ մադամ ասացի,
Եվ ամենայն հարգանքներ:
Կավալերը դա լսեց,
Ու շատ վելքոմ կատաղեց,
Եվ ըստ բոլոր օրենքների
Ինձ կկանչի մենամարտի:
Ամեն ինչից համ է առնում,
Վախենալու ձայն է հանում,
Զորահավաք է կատարում,
Խմածների շարքերում:
Եվ երևի սրճարանում,
Երազս կռիվ դառնա,
Ես կռվից չեմ վախենում,
Աթոռի ոտը վկա:
Բայց և այնպես սա երազ է,
Ես կնամոլ ու հարամ չեմ,
Ազդրի վրա իմ գիրը չէ,
Ու ես էլ գրագող չեմ:
Դաճված երազ կես գիշերին,
Խաչագողը Ապոլոն,
Որթըսպիտակ ձիու մեջքին,
Թամբը արժի մի միլիոն:
Սա երազ է, թե՞ մղձավանջ,
Թե դառնացած մտքի ղողանջ,
Տրիու՞մֆը ամենակերի,
Թե փա՞ռքը սինլքորների:
Չգիտեմ ու չեմ ասի,
Թե այս երազն ին՞չ արժի,
Զգում եմ արդեն արթունություն,
Ներողություն:
Շուտով կփակեն տրակտիրը,
Տուն կգնա կուշտ չաղլիկը,
Կհեռանան քեֆչիները,
Սրահ կմտնեն լվերը:
Ուրիշ երազներ կշրջեն,
Մնացորդներ կբաժանեն,
Մսի կտորներ, փշրանքներ,
Իսկ լվերը, արքանե՜ր:
Դաջված երազ կես գիշերին,
Խաչագողը Ապոլոն,
Որթըսպիտակ ձիու մեջքին,
Թամբը արժի մի միլիոն: