Շան բախտը

Մի ղանջղ շուն, պոչը չալ, 
Որոշեց ամուսնանալ: 
Դուխի ցանեց չալ պոչին 
Ու փեսեքն հավաքվեցին:

Եկան տարբեր խավերից: 
Զիբիլանոցից, բակերից, 
Անպոչ, անականջ, պոչով, 
Ու տարբեր մռութներով:

Ահա բուլտերյերն անգութ, 
Չորսը թաթ ու մի մռութ, 
Վորսի շունը ,սերը սրտում, 
Խճճվել էր ականջներում::

Իսկ գամփըռը, մեծ բերան, 
Որպես լավ շուն ու պաշտպան, 
Գռմռում ու բոթբթում էր, 
Ով իրենից բոյով, կարճ էր:

Բուլդոգն հերսոտ մրթմրթում 
Ու մահանա էր փնտրում, 
Թե ում կծի, ում հետ գզվի, 
Ու գամփռից հեռու լինի:

Ու ամեն փեսացու շուն 
Հոտոտում էր իր սիրուն, 
Իսկ ամենա գազազները 
Էլ հաշվի չէին առնում սերը:

Բուլդոգը սերը սրտում 
Հարսի տարածքն էր նշանում, 
Իսկ Տուզիկը խաբարբզիկ 
Ղժաց. - Բուլդոգն արեց չիշի՛կ:

- Ա՛յ քեզ գռեհիկություն, 
Ա՛յ շան խայտառակություն, 
Գամփռն հաչեց, վրա պրծավ, 
Բուլդոգը թքեց, հեռացավ:

Մնացին երկու հոգով, 
Ով համարվում էր բոյով, 
Գամփռը ու Որսի շունը, 
Ու մնացած կարճությունը:

Զաղար Տուզոյին բակում, 
Ոչ ոք հաշվի չէր առնում: 
Բուլտերյերը հա փորում էր, 
Որպես գիտուն որոնում էր:

Բուլտերյերը ոսկոր գտավ, 
Իսկ Տուզիկը գլխի ընկավ, 
Երբ գամփռը նայում էր ցած, 
Կտրած ականջին փսփսաց:

Զաղարն ուզածին հասավ, 
Մեկի գլուխն էլ կերավ: 
Որսի շունը ասեց ցուրտ է, 
Գիտեր, որ իր բանն էլ բուրթ է:

Ու ականջները կախած, 
Խեղճ շունը թողեց գնաց, 
Դժգոհ սիրուց անարդար, 
Ականջները երկար, երկար:

Գամփռը մնաց մենակ, 
Ու զաղարը ոտի տակ, 
Գամփռն ասեց.- ա՛յ Տուզիկ, 
Քո սերը չունի՛ հույսիկ:

Գնա մի քիչ սանրվի, 
Մի մուկ ճարի նշանվի: 
- Հերիք խոսես, անճոռնի, 
Հլա մռութիդ նայի:

- Երկար ու կարճ շները, 
Գովաբանում էին սերը, 
Մեկը հրեշ, մեկը մուկ, 
Մուկը միշտ ասում էր դուք:

Դուք-ավ, դուք-հաֆ հիմարներ 
Խելագարված քութիկներ: 
Խելքը գլխին սիրահար, 
Իրոք որ բակում էլ չկար:

Մի Գամփռ էր գռեհիկ, 
Զաղարը կողքին մկնիկ, 
Ու անճաշակ չալ պոչը 
Դավաճանեց տիրոջը:

Հայաթի դուռն էլ փակ էր, 
Ամեն ինչ արդեն պարզ էր, 
Գամփռն ինչ ուզի կանի 
Իսկ զաղարը թող նայի:

Մինչ այդ մադամ Չալ պոչը 
Անիծում էր տիրոջը: 
Վայ կոտրվի են թաթը, 
Որ փակել է հայաթը, 
Է՛ս է էլի՛ շան բախթը: