ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆ

( Դասական Ուղղագրութեամբ )


Շէնքն այս հարազատ` հին է ու հաստատ,
Որ թողել են մեզ նախնիքները մեր ,
Որպէս ոսկեղնիկ մի լեզւի աւանդ
Ու Մեսրոպեան փառք` լուսարձակ տառեր :

Ու մենք ահա վառ, աշխոյժ ու խնդուն ,
Դարերում գծւած պատմութեան ճամբով
Գնում ենք դէպի լոյսն ու գիտութիւն,
Նոյն բազմաբարբառ ու քաղցր լեզւով:

Ծփում է արդէն մեր հոգու վրայ
Խօսքը ճշմարտի , ազնիւ ու արդար ,
Որ սերտում ենք մենք ` աղջիկ ու տղայ
Այս սուրբ տաճարում , նոր կեանքի համար :