Արփիկին Ինչքան որ հուր կա իմ սրտում - բոլորը քեզ. Ինչքան կրակ ու վառ խնդում - բոլորը քեզ.- Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝ Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում,-բոլո՜րը քեզ... Երեւան, 1921, փետրվար