Մեր փոքրիկ շունը

Մեր փոքրիկ շունը չի տխրում բնավ:
Նա քնում է լավ և ուտում է լավ:
ԵՎ ահա այսօր, երբ բնից ելավ,
ՈՒմ որ հանդիպեց ասաց՝ հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ:
Աքլորը ասաց.
- Կո, կո-կո՛, շա՜տ լավ:
Հորթուկը ասաց.
- Մու՛, մու-մու՛, շա՜տ լավ:
Խոճկորը ասաց.
- Օ՛խ, օխ-օ՛խ, շա՜տ լավ:
Միայն պիսոն, չար ու մռայլ,
Ցատկեց մոտիկ ծառը ելավ:
Կարծես շունը չասաց՝ հա՛ֆ-հա՛ֆ,
Այլ սպառնաց գզել մի լավ: